f

Անկախ

Հեռացի՛ր խաղաղ. Առանց բախումների. Չփորձե՛ս երկրում քաղաքացիական բախումներ հրահրել. Նաիրա Զոհրաբյան


Չփորձե՛ս ուժ կիրառել ժողովրդի դեմ. Նիկո՛լ, կա՛նգ առ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա,  մասնավորապես, նշել է. «Դու նոյեմբերի 10-ից այլեւս իշխանություն չես։ Դու պարտված ես ու դու պարտության խորհրդանիշն ես։

Հեռացի՛ր խաղաղ։ Առանց բախումների։ Չփորձե՛ս երկրում քաղաքացիական բախումներ հրահրել։

Քո թափած հազարավոր պայծառ տղաների արյունը բավարար է։

Չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով։

Թափող էիր՝ թուրքի արյունը թափեիր։

Հայի արյուն դու չես թափելու:

Մենք դա քեզ թույլ չենք տալու:

Դիմում եմ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներին. բռնե՛ք Նիկոլ Փաշինյանի ձեռքը:

Թույլ չտա՛ք այդ մարդուն հիմա էլ երկրում հրահրի քաղաքացիական պատերազմ: Նիկոլը պիտի հեռանա և պիտի կանգնի արդարադատության առջև: Դրան այլընտրանք չկա:

Դիմում եմ բանակին. թույլ չտա՛ք, որ Նիկոլն իր ընտանիքի իշխանությունը պահելու համար ձեզ ներքաշի քաղաքացիական բախումների մեջ:

Բանակը մշտապես եղել է ժողովրդի կողքին և պիտի լինի ժողովրդի կողքին:

Այս պատերազմում չի պարտվել Հայոց բանակը, այս պատերազմում պարտվել է մեկ անձ և այդ մեկ անձի անունը Նիկոլ Փաշինյան է:

Սիրելի՛ հայրենակիցներ, չտրվե՛ք իր իշխանությունն ամեն գնով պահելու Նիկոլ Փաշինյանի սադրանքներին: Մենք հայրենիք ենք կորցնում:

Նիկոլ Փաշինյանը ծանր և դաժան ոսկոր է հայոց պետականության կոկորդին:

Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա և Նիկոլ Փաշինյանը հեռանալու է:

Իմ խորին հարգանքը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբին՝ ժողովրդի կողքին կանգնելու համար:

Վստահ եմ, որ իշխանության բոլոր ինստիտուտները կանգնելու են ժողովրդի կողքին և նոյեմբերի 10-ին քաղաքական ինքնասպանություն գործած անհատը հեռանալու է անցնցում և կանգնելու է արդարադատության առաջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Հայաստան Նաիրա Զոհրաբյան

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Բանակում շարունակում են զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները, սպառնում են քրգործերով
«Հրապարակ»․ Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը
«Ժողովուրդ». Նախօրեին հայ ռազմագերիների վերադարձի հարցով մեծ քննարկում է տեղի ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդում
«Հրապարակ»․ ԲՀԿ ընտրացուցակում ով է լինելու առաջին կինը
«Հրապարակ». Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. ինչ են քննարկում կառավարական ամառանոցում
Խոշոր հրդեհ երեւանյան բնակարանում. Հայտարարվել է «1 ԲԻՍ» կանչ. Կան տուժածներ. Փրկարարները տարհանել են 50 բնակչի
Ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի»
Խայտառակ պատմություն վիրավոր հայ զինվորի մասին, որն անտեսված է ու զրկված բժշկական օգնությունից  
Ադրբեջանի նախագահի «պուրակի» բացման ու այսօրվա ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են
Շարժումը չի մարել, այլ ձևաչափ չկա. Իշխան Սաղաթելյան
ՀՀ իշխանությունները Կանադային չեն օժանդակել և չեն տրամադրել «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ
Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ
Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ ու հրել-ջարդելով բացել մարզպետարանի մուտքերը. «Փաստինֆո» (տեսանյութ)
Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի
Երկու վիժվածք, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ ադրբեջանում
Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում․ կա մեկ զոհ
Իսրայելում  մտադիր են  մայիսի 23-ից թույլատրել պատվաստված զբոսաշրջիկների մուտքը
Կոսաչովը ռուսներին հորդորել է Ղրիմի «բռնակցման» մասին հայտարարություններից հետո մոռանալ Թուրքիայում արձակուրդների մասին
Երթևեկության ուղղությունների փոփոխություն՝ ապրիլի 14-ից
«Սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների համար 1-2 տարի ժամկետով հայտարարել արտակարգ դրություն՝ թույլ տալով վարկերը մարել ազատ գրաֆիկով»․տավուշցի գործարարների բաց նամակը
Թուրքիայում  մեկ օրում  կորոնավիրուսի 54.562 դեպք  է  հայտնաբերվել
ՃՈ-ում պետական գնումների գործընացում արձանագրված խախտումները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին
Մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը․Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Որտեղի՞ց եկավ այդ սուտը, ո՞վ էր իր կարողություններն այդչափ գերագնահատել, ինչո՞ւ աղ լցվեց գերեվարված մեր քաղաքացիների ծնողների վերքի վրա, սա պիտի պարզվի. Սրբուհի Գրիգորյան
Քանյե Ուեսթը ցանկանում է ամուսնալուծությունից հետո երեխաների համատեղ խնամակալության հասնել
Ավելին
Ավելին