ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հանձնել գերիներին տարածքների հետ միասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է ժամանակ խնդրեր, որպեսզի դուրս բերեր զինծառայողներին այն տարածքներից, որոնք անցել են Ադրբեջանի հսկողության տակ: «Սակայն նա դա չարեց»,-նկատեց Ալավերդյանը:
Իր հերթին, «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը նշեց, որ դա հատուկ է արվել՝ հայ ժողովրդին ցավ պատճառելու եւ շոկի ենթարկելու համար: