Երբ ես առավոտյան կարդացի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, առաջինը որ մտածեցի այս էր՝ սա մեր լույս տղաների պահանջն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:
«Սա մեր լույս տեղերքի կոչն է: Ինչ-որ մեկը մեր ժողովրդին ուզում է տանել փորձության, սիրտը նոր «Մարտի 1» է ուզո՞ւմ: Դրանից խուսափելու մի տարբերակ կա, մենք բոլորս այսօր պետք է լինենք այստեղ եւ այնքան մնանք, որ այդ տղան հասկանա, որ ինքը Հայաստանում մի անելիք ունի՝ գնա եւ նստի այն խցում, որն իր համար նախատեսված է: Մենք արդեն հաղթել ենք, մնում է ամրագրենք այդ հաղթանակը: Մենք միասնական ենք, քան երբեք:
Թուրքիայի ԱԳ նախարարն իր զորակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Մեր ԱԳՆ-ն ժամանակ ունի հանդես գալու հայտարարությամբ: Ժամանակ ունեն նրանք, որոնք գնացել են Հանրապետության հրապարակո, որ այդ ողորմելու հավաքին մասնակցեն: Դուք մարդ եք, շրջվեք եւ եկեք այստեղ: Ով կանգնի Նիկոլի կողքին, ներծծվելու է նրանով, դառնալու է Նիկոլ իր բոլոր հետեւանքներով: Այսօր պատմական օր է, մեր հաղթանակի սկզբի օրն է: Մենք հզոր Հայաստան ենք ունենալու, մեր տղերքը հենց այնպես չեն զոհվել»,-ասաց նա: