f

Անկախ

«Ժողովուրդ»․ Ե՛վ Դատախազությունից, և՛ ՔԿ-ից, և՛ ԱԱԾ-ից Կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որևէ հրամանի


«Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպասում էին, թե երբ են ստանալու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, գեներալներին ու գնդապետներին ձերբակալելու որոշումները:

«Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցների իր աղբյուրներից պարզեց, որ և՛ ՀՀ դատախազությունից, և՛ ՀՀ քննչական կոմիտեից, և՛ ԱԱԾ-ից ՀՀ կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որևէ հրամանի: Ավելին, բացատրել են, որ ռազմական դրության պայմաններում որևէ դեպքում Օնիկ Գասպարյանին կամ որևէ այլ զինվորականի չեն ձերբակալի, չեն միջնորդի ձերբակալության համար, հետևաբար ՀՀ կառավարությունը հասկացել է, որ ուժային կառույցներից միայն փոքրիշատե իրենց վերահսկողության տակ է մնացել ՀՀ ոստիկանությունը, սակայն ոստիկանությունն էլ զինվորականներին ձերբակալելու իրավունք չունի, ռազմական ոստիկանությունն էլ դժվար թե գնա այդ համարձակության:

Օ. Գասպարյանը, նրա տեղակալները և հայտարարությանը միացած հինգ կորպուսների հրամանատարները կշարունակեն պաշտոնավարել և ապահովել մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, իսկ ներքաղաքական զարգացումները դեռ կշարունակեն ծավալվել:

Հավելենք, որ ուժային կառույցների աշխատակիցների պնդմամբ՝ զինված հեղաշրջման փորձ չի եղել, քանի որ ԳՇ պետը, բացի հայտարարությունից, որևէ քայլ չի արել, զինված գործողություն չի արել իշխանության յուրացման համար, հետևաբար ապօրինություն կլինի նրան ձերբակալելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նիկոլ Փաշինյան ուժային կառույցներ

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին