ԱՄՆ Թենեսի նահանգում մոլեգնած ուժեղ փոթորիկների և տորնադոյիի հետևանքով առնվազն 25 մարդ է մահացել: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Գրում է Gazeta.ru-ն:
Սաստիկ փոթորիկների և առաջացած մթնոլորտային մրրիկի արդյունքում շատ շենքեր վնասվել են, տասնյակ հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության մնացել:
Քաղաքապետ Ջոն Կուպերի խոսքերով՝ միայն Նեշվիլում փլուզվել է 48 շենք, իսկ վնասվածքների պատճառով մոտ 150 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ:
«Անկախ նրանից, թե որքան ողբերգական է դա.... մենք վստահ ենք, որ այդ մարդկանց խնամքով կշրջապատենք և կանենք անհրաժեշտ ամեն ինչ», - հավելել է Թենեսիի նահանգապետ Բիլ Լին: