ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում Նյու Յորքի նախկին քաղաքապետ և միլիարդատեր Մայք Բլումբերգը մի կտոր պիցցա ուտելուց հետո լիզում է մատները: Քաղաքական գործիչը հակառակորդին խնդրել է չլիզել կեղտոտ մատները, քանի որ դա հակահիգիենիկ է:
Բացի այդ, Բլումբերգին ծաղրող այդ գրառումը Թրամփը պահպանել է իր էջում:
«Մինի Մայք, մի՛ լիզիր մատներդ: Դա հիգիենիկ չէ և վտանգավոր է քեզ և մյուսների համար»- գրել է Թրամփը:
Սոցիալական ցացների շատ օգտատերեր գնահատել են Թրամփի հումորի զգացումը:
Մեկ ժամվա ընթացքում նրա գրառումով ավելի քան 20 հազար մարդ է կիսվել: