Բրազիլիայում կորոնավիրուսային վարակից մահացու ելքերի օրական թիվն ավելացել է 1541-ով ՝ կազմելով 251 498: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Բրազիլիայի առողջապահության նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է 65 998-ով և կազմել 10 390 461: Վերականգնվել է ավելի քան 9,3 միլիոն հիվանդ, կա հիվանդության մոտ 815 000 ակտիվ դեպք: Երկրում 1000000 բնակչի հաշվով առկա են վարակման 4944 և մահվան 120 դեպքեր:
Նախորդ օրը հաղորդվել էր, որ Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան օրական դեպքերն ավելացել են 1428-ով՝ կազմելով 249 957: