Թուրքիան Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը կօգտագործի միայն վտանգի առաջացման դեպքում: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Գրում է Gazeta.ru-ն:
«Թուրքիան մտադիր է С-400 համակարգերն օգտագործել միայն սպառնալիքների և վտանգի առաջացման դեպքում», - նշել է Աքարը:
Նրա խոսքերով ՝ զենքը վտանգ չի ներկայացնում նրանց համար, ովքեր չեն հարձակվի Թուրքիայի վրա:
Ավելի վաղ Ռոստեխ-ում հայտարարել էին, որ Թուրքիայի կողմից С-400 համակարգերի գնումը չի սպառնում ՆԱՏՕ-ին:
Հունվարին Թուրքիան հայտարարեց Ռուսաստանից С -400 հակաօդային պաշտպանության համակարգերի շարունակական գնման պայմանի մասին: Ըստ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի, Անկարան պատրաստ է Ռուսաստանից գնել С -400 համակարգերի երկրորդ համալիրը տեխնոլոգիաների փոխանցման պայմանով: