ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները վերջին օրվա ընթացքում արձանագրել են կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք: Գրում է Russian.rt.com-ը:
24 ժամվա ընթացքում րկրում եմահվան դեպքեր չեն գրանցվել, բժշկական հաստատություններից դուրս է գրվել 43 մարդ:
Բոլոր վեց նոր դեպքերը ներկրված են: Վարակման չորս նոր դեպքերը գրանցվել են Շանհայում, երկուսը՝ Գուանդունում: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր, չինացի բժիշկները արտասահմանից ժամանածների շրջանում հայտնաբերել են 4974 դեպք, նրանցից 4818-ն արդեն ապաքինվել և դուրս են գրվել բժշկական հաստատություններից: Բուժում է ստանում 156 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը օգտագործման համար հաստատել է COVID-19- ի դեմ սեփական արտադրության ևս երկու պատվաստանյութեր: