РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիության անդամ երկրների առաջնորդները համաձայն են, որ ապագայում անհրաժեշտ է պատվաստումների էլեկտրոնային վկայագրեր ներդնել: Այդ մասին ԵՄ վիրտուալ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ասուլիսի շրջանակներում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մերկելի խոսքովեր՝ վկայագրերը պատրաստ կլինեն երեք ամսվա ընթացքում:
Bild պարբերականի փոխանցմամբ՝ գագաթնաժողովը գումարվել է Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելի նախաձեռնությամբ: