Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը հաղորդում է, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ընդդիմության և գեներալների հետ շփումների ժամանակ գլուխ է գովացել մոսկովյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապերով՝ նշելով նաև մարդկանց անուններ, ում տեսել է միայն հեռուստացույցով։ Արմեն Աբազյանն ասել է, թե չի կարելի հեռացնել Փաշինյանին, քանի որ Մոսկվան դժգոհ կմնա։
«Ինչպես պատմում են Փաշինյանի շրջապատի իմ աղբյուրները, նրանք խաղի սխեմա են մշակել և Օնիկ Գասպարյանի վրա ճնշում գործադրելու պլան՝ ԱԱԾ տնօրեն Աբազյանի օգնությամբ: Պլանը պարզունակ է, բայց հաշվի է առնվել հայկական մտածելակերպը: Աբազյանը գեներալների և ընդդիմության հետ զրույցներում մոսկովյան բարձր պաշտոնյաների անուններ է տալիս: Բանը հասնում է նույնիսկ նրան, որ պատմում է իր ընկերության մասին այնպիսի անձանց հետ, որոնց նա տեսել է առնվազն հեռուստացույցով: Արմեն Աբազյանն ասում է, թե չի կարելի հեռացնել Փաշինյանին, քանի որ Մոսկվան դժգոհ կմնա:
Տեղյակ պահեմ Աբազյանին, որ Մոսկվայի իր գործընկերներն ամեն ինչ գիտեն իր մասին: Նաև առանց Մոսկվայի միջնորդության ադրբեջանցիների հետ խաղեր տալու փորձերի մասին, ինչպես նաև արևմտյան կողմնորոշում ունեցող օլիգարխ Գռզոյի հետ ֆինանսական հարաբերությունների մասին:
Արմեն Աբազյան, ձեր խաղաքարտը խփված է:
Մոսկվայում չեն սիրում, երբ սեփական ինտրիգներում կամ ֆինանսական գործերում օգտագործում են հնչեղ ազգանուններ։ Մոսկվան պաշտոնական դիրքորոշում է հայտնել, այն է՝ ինչ տեղի է ունենում Երևանում, Հայաստանի ներքին գործն է։ Վերջ։ Թեման փակված է»,-գրել է Գաբրեիլյանովը:
https://t.me/aashotovich/881