f

Անկախ

ՀՀ Նախագահն ուզի՝ չուզի, պետք է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկությունն ուղարկի Սահմանադրական դատարան. Վարազդատ Հարությունյան


ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»։

Սահմանադրության մեջ նման ձևակերպում է նախատեսված նաև դատավորների նշանակման վերաբերյալ իրավակարգավորումներում, որտեղ նույնպես վարչապետի առաջարկությամբ նույն այդ պաշտոնյաների ազատման առաջարկություն ներկայացնելու կարգավորում չկա։

Այսինքն՝ Սահմանադրությամբ կանխորոշվել է ԶՈՒ ԳՇ պետի՝ որոշակի ժամկետում, առանց պաշտոնից ազատման վարչապետի կամայական ցանկության ռիսկի, պաշտոնավարման որոշակիությունն ու կանխատեսելիությունը։ Այս իրավակարգավորումը բխում է ԶՈՒ՝ օրենքով սահմանված խնդիրների առանձնահատուկ բնույթից։

Կա նաև այլ կարծիք։ Այսպես, ՀՀ սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»։ Օպոնենտները, հենց այս իրավակարգավորմանը հղում կատարելով, պնդում են, որ ԳՇ պետին հնարավոր է հեռացնել վարչապետի առաջարկությամբ։

Իմ կարծիքով, մենք գործ ունենք ընդհանուր և հատուկ իրավակարգավորումների մրցակցության հետ, որտեղ գերակա է հատուկ իրավակարգավորումը (lex specialis derogat legi generali): Այսինքն՝ ընդհանուր նորմը, թե ԶՈՒ բարձրագույն հրամանատարության ազատման առաջարկություն կարող է ներկայացնել վարչապետը, չի գործում հատուկ դեպքում, որն էլ հենց ԳՇ պետի ազատման դեպքն է։

Այնուամենայնիվ, այս ՀՀ Նախագահը պարտավոր էլ չէ իր վրա վերցնել սահմանադրա-իրավական այս թնջուկի լուծման բեռն ու հարցը կարող է շատ հանգիստ ուղարկել Սահմանադրական դատարան։

իրավունք ՀՀ Սահմանադրություն ՀՀ ԳՇ պետ

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին