f

Անկախ

«Արդարություն» մոգական բառը և հեղափոխական թավշի մոգությունը


Մի մոգական բառ կա՝ «արդարություն», որին հասնելու համար մարդկությունն անհիշելի ժամանակներից կռիվ է տալիս ու այդպես էլ չի գտնում: Ավելին՝ այդ կռիվն իր ճանապարհին երբեմն իշխանություններ է կործանում, նույնիսկ՝ պետություններ ու երկրներ: Շատ հաճախ էլ այդ արդարության ձգտումը գործիք է դառնում օտարների ձեռքին, որոնք մարդկային ու նյութական կորուստների գնով հարձակվելու և կռվելու փոխարեն պարզապես ներսից պայթեցնում են  թիրախ երկիրը՝ այդտեղ ընդվզումներ, ապստամբություններ ու հեղափոխություններ հրահրելով:  

Ասվածի լավագույն օրինակը Լիբիան է՝ երբեմնի բարեկեցիկ պետությունը, որը դարձել է ծվատված, երկիշխանության, ավելի ճիշտ՝ անիշխանության մատնված թշվառ երկիր ու ներքին պատերազմների թատերաբեմ: Օրերս աշխարհի հզոր երկրները հավաքվել էին Բեռլինում, որպեսզի որոշեն, թե ինչպես վերջ տան այդ եղբայրասպան կռիվներին ու երկիրն ուշքի բերեն: Ինչ-որ ուղիներ ու միջոցներ կարծես որոշեցին, որոնք առանձնապես  հույսեր չեն ներշնչում: Քանիցս ենք տեսել, թե ինչպես են նման փաստաթղթերը  մնում թղթի վրա ու կյանքի չեն կոչվում:

Միևնույն է, այսպիսի ցցուն օրինակները դաս չեն դառնում, և այսօր, կարելի է ասել, ողջ աշխարհն է հայտնվել հանուն արդարության ընդվզումների ատամների տակ, չկա մի մայրցամաք ու տարածաշրջան, որ զերծ մնացած լինի հակակառավարական ընդվզումներից, երկրներ էլ կան, որտեղ այդ պայքարը շարունակվում է ամիսներ շարունակ:  

Արդարության դյութանքը, ավաղ, մեզ էլ չի խնայել: Այդ արդարությունը գտնելու հույսով երկու տարի առաջ մեր ժողովուրդն էլ թափվեց փողոցներ, մերժեց հին իշխանությանը և ձեռքերի վրա նոր իշխանություն բերեց՝ կարծելով, որ գտել է արդեն արդարությունը, քանի որ այս նորերը հավատացրել էին, թե  բոլորիս դժբախտության աղբյուրն անարդար ընտրություններն են ու կոռուպցիան, իրենք էլ իրենց հետ կախարդական փայտիկ են բերել, որը մի հարվածով կվերացնի կոռուպցիան, ու բոլորը լավ կապրեն:

Ի՞նչ տեղի ունեցավ: Մեզ անմիջապես բաժանեցին «սևերի» և «սպիտակների»: Նրանք, ովքեր փորձում են մատնանշել առկա անարդարությունները, որակվում են որպես «սև» և հետապնդումների, ընդհուպ շինծու քրեական գործերով կալանավորման թիրախ դառնում: Եվ ամենից ցավալին այն է, որ «սև» և «սպիտակ» հռչակվածներս միմյանց չենք լսում, չենք փորձում միմյանց հասկանալ, նույնիսկ միմյանց թշնամի ենք կարծում, այդպիսով վերածելով մեր երկիրը թավշյա Լիբիայի: Ո՞ւմ ձեռքին է երկիրը հյուծող և գահավիժման տանող այդ ստուգված, հզոր գործիքը, որտե՞ղ է այդ աներևույթ ձեռքը, հենց մեր մե՞ջ, թե՞ օտար եզերքներում: Դժվար է ասել, բայց որ ընտրված միջոցը գործում է անվրեպ, փաստ է:  

Սեփական վիճակը գնահատելու լավագույն միջոցներից մեկը համեմատությունն է, համեմատությունը թե՛ անցյալի, այսինքն՝ սեփական փորձի հետ, թե՛ ուրիշների փորձի: Փաստերն ու օրինակները շատ են, չափից ավելի շատ, որոնք համալրվում են գրեթե ամեն օր: Ուստի անդրադառնանք միայն ամենացայտուններից մեկ-երկուսին:

Մոտ քառորդ դար տառապում էինք այն մտքից, որ մեզանում արդար ու ազատ ընտրություններ չեն լինում, կարծում էինք՝ հենց որ արդար, անկաշառ, չնենգափոխված ընտրություններ լինեն, մեր բոլոր ձախողումներին վերջ կտրվի: Մի տարի առաջ ահա մեր կարծիքով հասանք այդ անձկալի ազատ ու արդար ընտրություններին, քվեարկության գնացածների մեծամասնությունն իրոք ընտրեց իր ուզածին: Բայց ի՞նչ արդյունք ունեցանք. միահեծան, միանձնյա իշխանություն, մի պետություն, որտեղ իշխանության թևերը ոչ թե հակակշռում են միմյանց, այլ հլու-հնազանդ ենթարկվում են մեկին: Մի միջնաբերդ է մնացել միայն՝ Սահմանադրական դատարանը, այն էլ՝ բոլոր կողմերից պաշարված: Այսպես կոչված սպիտակները  երբևէ իրենց հարց տալի՞ս են՝ սա՞ էր մեր ուզածը, սրա՞ն էինք ձգտում, սա՞ էր մեր փնտրած արդարությունը, սա՞ է հռչակված «ժողովրդավարության բաստիոնը»:  

Անցել է երկու տարի, հիմա այս «ժողովրդավարության բաստիոնում» լավ են ապրում միայն իշխանավորները և նրանք, ովքեր հայտնվել են իշխանավորների հովանու տակ, իսկ արդարության համար պայքարող ժողովուրդն ավելի վատ է ապրում:  

Պարզ օրինակ՝ մեր և նրանց աշխատավարձերը: Թե քանի անգամներով է ավելացել նրանց աշխատավարձերը և քանի միլիարդ դրամներ են ծախսվել բոլորիս հաշվին նրանց բարեկեցությունն ու նույնիսկ շքեղ կյանքն ապահովելու համար, արդեն շատ է գրվել: Երբ գալիս էին իշխանության, ասում էին՝ նախկինները կոռուպցիոներ են, կերել են ձեր փողերը, իսկ մենք մաքուր ու ազնիվ ենք: Բայց հենց որ «ազնիվները» եկան իշխանության, պարզվեց, որ հարկ է օրինական բարձրացնել նրանց եկամուտները, որպեսզի կաշառք չվերցնեն: Իսկ մենք՝ սովորական քաղաքացիներս, որ կաշառք վերցնելու հնարավորություն չունենք, ուղղակի մեր գլխից պիտի հանենք աղքատությունը:  

Եվ ուրեմն զարմանալի չէ, որ մեր փնտրած արդարությունը, ինչպես միշտ, հին սովորությամբ, գտնում ենք ուրիշ երկրներում, զարմանալի չէ, որ  շարունակվում են արտագաղթի քարավանները:

Ահավասիկ, օրերս Ուկրաինայում իրարանցում առաջացավ այն պատճառով, որ որոշ նախարարներ աշխատավարձի բարձրացման հարց առաջ քաշեցին: Սա հարուցեց ոչ միայն հանրության վրդովմունքը, այլև երկրի ղեկավարի խիստ պատասխանը. 

«Երբ դուք և ձեր կառավարությունը բարձրացնեք տնտեսությունը, այն ժամանակ էլ հնարավոր կլինի բարձրացնել այդ աշխատավարձերը»: Ավելին, նա հայտարարեց՝ այն նախարարները, որոնք չեն համաձայնի աշխատել կառավարության առաջարկած աշխատավարձով, կարող են հրաժեշտ տալ իրենց պաշտոնին:  

Երեկ էլ  լուր ստացանք, որ Իսպանիայի իշխանությունները որոշել են բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը… ընդամենը 2 տոկոսով, ոչ թե 2-3 անգամ, ինչպես մեզ մոտ, և ոչ թե միայն նախարարներինն ու փոխնախարարներինը, այլ բոլոր պետծառայողներինը, այսինքն՝ մոտ 2,5 միլիոն մարդու: Էլ չասենք, որ մինչ  այդ էլ բարձրացրել էին թոշակները, ճիշտ է՝ 0,9 տոկոսով, բայց եթե հաշվի առնենք, որ այնտեղ միջին թոշակը կազմում է 908 եվրո (2017 թ, տվյալներով), իսկ առավելագույնը՝ 2567 եվրո, ապա պարզ է, որ մեր թոշակներին ավելացած մոտ 10 տոկոսից մինչև նրանց 0,9 տոկոսը սարեր ու ձորեր են:

Քանի դեռ ենթարկվում ենք մեր ականջին հաճելի խոսքի կախարդանքին և փակ աչքերով ենք նայում խոսողների արած գործերին ու փաստերին, քանի դեռ ինքներս մեզ տրամաբանական հարցեր չենք տալիս և սխալը մեր մեջ չենք փնտրում, ավաղ, արդարությունն ավելի ու ավելի է հեռանալու և այսօրվա մոգերին նոր մոգեր են փոխարինելու: Եվ, ի վերջո,  ստիպված ենք լինելու հաշիվ տալ ինքներս մեզ, որ մեր ազգային նկարագրի ամենաբնորոշ գիծը մրից դուրս գալն ու մրջուրն ընկնելն է և սթափվելը միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն անդառնալի կորսված է:  

Այնինչ իրականում որևէ հմայություն կամ կախադանք չկա այդ արդարություն ասվածի մեջ: Արդարությունն այնտեղ է, որտեղ  չեն հաշտվում անարդարության հետ և չեն թողնում, որ ուրիշների ճղճղան քարոզները խլացնեն սեփական բանականության ձայնը: 

Անահիտ Հարությունյան  

 

Կարծիք Արդարություն Իշխանափոխություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Վաղը ժամը 14.00-ին Շառլ Անձնավուրի հրապարակում մտավորականների կոչով հավաք տեղի կունենա
ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչ
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնող վիժվածքի ճանապարհին կանգնելու համար. Նարեկ Մալյան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին
Պարոն վարչապետ, էդ նույնը քո ընտանիքի հետ է լինելու․ զինծառայողի ծնող
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին
Սամվել Բաբայանը «ֆեյսբուքում» վերահրապարակել է իր՝ 2018 թվականի նամակը Նիկոլ Փաշինյանին
Դեկտեմբերի 1-ից Բագրատաշեն-Սադախլո եւ Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Հայկական PR ասոցիացիայի կոչը հաղորդակցության մասնագետներին
Ինձ հավաստիացրեցին, որ հիմա այնպիսի դիրքերում ենք, որ ամբողջ ծավալով հանքը կշահագործվի․ պատգամավոր
ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է երկաթգծով Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխելու հարցը
Իրավապաշտպան. Ներկայիս ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ երեք ռեժիմներն իրար գումարած
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է  1 միլիոնը
ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանում սահմանափակել կենտրոնական իշխանությունը․ Լուկաշենկո
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 110 հազար նոր դեպք է հայտնաբերվել
Սա պայմանավորված, ի սկզբանե վաճառված պատերազմ էր, բոլոր հանգամանքները հենց դա են ապացուցում
Այսուհետ հավաքի որևէ մասնակցի բերման ենթարկելով` ոստիկանը կկատարի հանցագործություն. Արսեն Բաբայան
Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու. Yerkir.am
Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան. Aysor.am
Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը. Քրեակատարողական ծառայություն
Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկան վարչապետի հետ հանդիպումից
Ավելին
Ավելին