Երեւանի կենտրոնում` Բաղրամյան պողոտայում, Հայաստանի խորհրդարանի շենքի դիմաց մեկնարկեց հանրահավաքը, որը կազմակերպվել է «Հայրենիքի փրկության շարժման» կողմից:
Դրա մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն են պահանջում, հայտնում են իրենց լիակատար աջակցությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբին, որը նույնպես նմանատիպ պահանջով է հանդես եկել:
Հանրահավաքն անցկացվում է «Հայաստանն առանց Նիկոլի», «Նիկոլը դավաճան է», «Ազգ, բանակ, հաղթանակ» կարգախոսների ներքո: