«ԱՄՆ ՄԶԳ-ը շարունակում է իր աջակցությունը Հայաստանին նոր կորոնավիրուսի դեմ պայքարում՝ օգնելով փրկել մարդկային կյանքեր։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի բուժառուների խնամքի որակը բարելավելու նպատակով օրերս ԱՄՆ ՄԶԳ-ի գործընկեր կառույցը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցվեց թթվածնի 50 թթվածնի խտացուցիչ ու 4 շարժական ռենտգեն սարք։
Մարդասիրական աջակցության հանրապետական կենտրոնում դեսպան Թրեյսին, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը և մյուս գործընկերները առիթ ունեցան տեսնել այս սարքավորումները, որոնք շուտով կհասցվեն Հայաստանի տարբեր բուժհաստատություններ։ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։
Առո՛ղջ եղեք․ դիմա՛կ դրեք, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և լվացե՛ք ձեռքերը հաճախ»։