Եթե նկատել եք, երկրում ճգնաժամ է, ծայրահեղ իրավիճակ է, ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծման անհրժեշտություն ունի: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Խորհրդարանական կառավարման մոդելով երկրում խորհրդարանը հավելվածի կարգավիճակ ունենալ չճի կարող: Ես առջարկում եմ հանգամանքից դառնալ գործոն, ձեռնարկեք միջոցներ: Քաղաքական մեծամասնությանն է խոսքս ուղղված: Այդ չարաբաստիկ քաղաքական մենաշնորհի առկայությունը մեզ թույլ չի տալիս ձերբազատվել ռազմական դրությունից, իքնանլուծարվել, վարչապետին անվստահություն հայտնել: Հանգուցալուծման բերեք, որ ունենանք արտահերթ ընտրություններ:
Մարդիկ հանգստություն չունեն, մեկ ամիս չեն կարողանում կյանքը պլանավորել: Խնդրում եմ, սա օրակարգային հարց դարձրեք»,-ասաց նա:
Ի պատասխան ԱԺ նխագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Անկեղծ ասած, եթե սա հարց էր ինձ ուղղված, ես կարող եմ պատասխանել, բայց սրանից հետո մտքերի փոխանակություն կա, կարող էիք հերթագրվել, գալ ասել: Ես կարող եմ որպես պատասխան ասել, որ հանգուցալուծման տարբերակները առաջարկված են, այդ թվում հրապարակավ առաջարկվել է ՀՀ վարչապետի կողմից: Բոլոր խորհրդարանականների համար առաջարկը քննարկելը բաց է: Մինչ այդ այլ խմբակցություններից հնչել են առաջարկներ, կարելի է նստել, հանգիստ քննարկել, հանգուցալուծումը գտնել»: