f

Անկախ

«ԽԻ ԷՐԵԽՈՒՍ ԴՈՒ՞ ԵՍ ՊԱՀԵԼՈՒ»


Քաղաքական գործիչ չեմ, նկատի ունեմ, կուսակցական՝ ով ձգտում է իշխանության։Ընդունված է, որ կուսակցական, իշխանության ձգտող, կամ արդեն իշխանության հասած անձինք, հաճոյանում, «սիրում» են ժողովրդին (ես ձեր ցավը տանեմ, մեր հիանալի ժողովուրդը, ժողովրդի մատից փուշ հանենք և այլ «զեղումներ»), առաջինները իշխանության հասնելու, երկրորդներն՝ այն պահելու համար։ Քանի որ, ինչպես նշեցի ինքս երբեք չեմ ձգտել և այսօր էլ չեմ մտածում իշխանության մասին, միշտ փորձել եմ անկեղծ խոսել, այդ թվում այն ազգի որակների վերաբերյալ, որի ներկայացուցիչն եմ։ Ինքս ինձ չեմ առանձնացնում մեր ժողովրդից և այն, ինչի մասին ստորև կգրեմ, վերաբերում է մեզ բոլորիս։

Երբեք հիացած չեմ եղել մեր ժողովրդով։ Համարել եմ, որ մենք ունենք բազմաթիվ արատավոր բարքեր՝ օտարամոլությունից սկսած, հարմարվողականությամբ շարունակած, նյութապաշտությունով վերջացրած։Էլ չեմ խոսում մեր մեջ նստած նախանձի և չարության մասին։ Այդ են վկայում , դեռևս ԽՍՀՄ-ում մեր քաղաքների, փողոցների անվանումները, օտար և սարքովի անուններն ու ազգանունները։ Այսպես կոչված «տուն պահելու փիլիսոփայությամբ» «փափախ» անելը, անկախ «մասնագիտության ընտրությունից», երազել ԲԽՍՍ-ում կամ ԿԳԲ-ում աշխատելը։ Վերջապես արտագաղթը՝ «որտեղ հաց՝ էնտեղ կաց»։

Նույն ձևով հարմարվել ցանկացած միջավայրի, պե՞տք է կումկուս կընդունվեմ, հետո ՀՀՇ, ՀՀԿ, ՔՊ և «կընտրեմ այն ուժին, որը կհաղթի»։

Այս ամենի մասին կարելի է հատորներ գրել։

Սակայն, այն ինչ կատարվեց 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո և շարունակվում է մինչ այսօր, վեր էր նույնիսկ մեր ժողովրդի մասին իմ հոռետեսական պատկերացումներից։

Այս աստիճան անինքնասեր, արժանապատվությունից զուրկ ազգ , ինչպիսին մենք ենք , նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի։

Այս եզրակացության եկա, հատկապես այսօր՝ մարտի 1-ին, երբ մեզ բոլորիս նվաստացրած ողորմելի, կիսագրագետ, ճղճղանի հրավիրած հանրահավաքում հավաքվել էին հազարավոր իմ հայրենակիցներ։ Որքան էլ ասեք, փաստեր բերեք, որ դրանց բոլորին ստիպել են, ահաբեկել, վճարել ներկայանալու համար, միևնույնն է՝ չեմ ընդունում և հասկանում։ Նաև պատկերացնում եմ, եթե դրանցից որևէ մեկին հարցնես, թե ինչու՞ էր մասնակցում պարտության հավաքին, դեմքի բութ արտահայտությամբ կղժժա․ «Բա ի՞նչ անեմ, խի էրեխուս դու՞ ես պահելու»։ Ի՜նչ պատիվ, ի՜նչ արժանապատվություն, ի՜նչ հայրենիք։

․․․Ամեն դեպքում հուսանք, որ դրանք մեծամասնություն չեն։ Բայց, արդյո՞ք․․․

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ
Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի հանդեպ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը.Շվեդիայի պատգամավոր
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Ավելին
Ավելին