f

Անկախ

Այդ հարցում ես ինքս չունեմ ձևավորված տեսակետ. Նիկոլ Փաշինյան


Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հնչեցրած հարցին, ասաց, որց Կառավարությունում բժշկական ապահովագրության առիթով միասնական տեսակետ չկա, առողջապահության նախարարն այդ հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճ հարուցելու համար: 

Մասնավորապես, պատգամավորը հարցրել էր, թե արդյոք արդյունավետ է համապարփակ բժշկական ապահովագրության հայեցակարգի ներդրումը, որը նախատեսում է 6 տոկոսի չափով առողջապահական հարկ մտցնել. «Արդյոք արդյունավետ եք համարում այն մոդելը, որ առաջարկվում է, արդյոք արդարացված եք համարում, որ ֆինանսավորման ամբողջ բեռը դրվել է աշխատող մարդկանց վրա, արդյոք տանելի եք համարում այդ բեռը.,-հարցրեց նա վարչապետին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք խնդիր են ձեւակերպել, որ ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է հիվանդանոցի դռներին մնա. «Մենք այդ խնդիրը պետք է լուծենք: Կառավարությունում այս թեմայով մի քանի անգամ քննարկումներ է եղել, ապահովագրական համակարգ, հարկային համակարգ, երրորդ տարբերակ, եւ մենք այս պահին արձանագրում ենք, որ միասնական տեսակետ կառավարությունում չկա, սա հրավեր է մեզ բոլորիս՝ քննարկելու հարցը: Կառավարությունում կան այլ տեսակետներ, ես ինքս ձեւավորված տեսակետ չունեմ»:

Արկադի Խաչատրյանը նկատեց, որ մինչեւ 150 հազար դրամ ստացողների կյանքում էական փոփոխություն չկա, իսկ եկամտային հարկի նվազեցումը, որ պետք է հասնի 20 տոկոսի, դա «փոխհատուցվելու» է կուտակային վճարների աճով. «Այդ մարդկանց մոտ, որոնք իրականում գերակշիռ մեծամասնություն են, 6 տոկոսը կլինի զգալի ազդակ, որը դժվար է համարել տանելի:

Չեմ կարծում, որ լավագույն մոդելն է ընտրվել: Կա մոդել, որ պետությունն իր վրա վերցնի չաշխատող անձանց բժշկական ապահովագրությունը, ինչը նշանակում է, որ բեռը կբաշխվի ոչ թե միայն աշխատողների վրա, այլ բոլորի վրա հավասարաչափ»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ ոչ մի մոդել էլ դեռ չի ընտրվել. կա բանավեճ. «Նվազագույն աշխատավարձը բարձրացել է, որը վերաբերում է 130 հազար մարդու: Մենք գիտենք, որ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներից ոչ բոլորն են, որ իրականում ստանում են 150 հազար դրամ աշխատավարձ: Շատերը ստանում են ծրարով, սեւ աշխատավարձ: 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները առանց աշխատավարձի դրույքաչափի փոփոխության ամեն ամիս 2,5-4 մլրդ դրամ հավելյալ տնօրինվող գումարներ են ունենալու»,-ասաց Փաշինյանը:

 

Հայաստան ՀՀ Կառավարություն Ազգային ժողով Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում
Պուտինը՝ Ռուսաստանում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Իսկ դատվելուց հետո թե ուր կուղարկվի անձամբ Հրաչ Հակոբյանը՝ խրամատ փորելու, թե թունել, արդեն դատարանը կորոշի
Ժողովուրդը, մեղմ ասած, թքած ունի վարչապետի, պարետի, իրենց ընդունած «որոշումների», ստորագրած «օրենքների» և «կարգադրությունների» վրա
Կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց անունները հրապարակելու վերաբերյալ նյութերն ԱԱԾ-ում են
Մոսկվայում կարանտին է և հայրս չի կարող վերադառնալ. Ռուբեն Հայրապետյանի որդին՝ իրեն ու հորն առաջադրված մեղադրանքի մասին
Քաղավիացիան հրապարակել է հունիսի 5-ից մինչեւ հունիսի 6-ը ընկած ժամանակահատվածի չվերթների ցանկը
Արարատցի կինը, որին 9 օր չէին հոսպիտալացրել, այժմ երկկողմանի թոքաբորբ ունի, միացված է շնչառական ապարատ
Ստուգումներ մարտական հենակետերում
Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշների վրա հիմնվելով Քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է նախադեպային նշանակություն ունեցող որոշում
«Սթափվե՛ք, քանի ուշ չէ, մեր երկիրը գրավում են ներսից՝ խլելով միջնաբերդը...». Զաքար Խոջաբաղյան
Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը` կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց
ԱՐԱՐՈՒՄ քաղաքացիական նախաձեռնությունը հայտնեց իր գործունեության մեկնարկի մասին և ներկայացրեց երկրի առաջընթացի իր տեսլականը 
Փաշինյանը շարունակում է հրապարակել հակահամաճարակային կանոնները խախտած քաղաքացիների լուսանկարները
Նախարարությունն ուսումնասիրում է թիվ 114 դպրոցի խնջույքի տեսանյութը
2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաև՝ ժողովրդի համար. Ստեփան Դանիելյան
Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքայի ծառայությունները հունիսի 5- 15-ը կաշխատեն ժամը 9-11-ը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից դուրս է գրվել Արմենիա ԲԿ-ի բժիշկը
Հայաստանում մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ
Դուք մեր ասելով չեք ձախողել, դուք ձեր ասելով չեք հաջողել։ ԼՀԿ պատգամավոր
Հատվել է վեց բարդի
«Մշակույթների երկխոսությունը» համավարակի պայմաններում
Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 1-77 հեռախոսահամարը անհասանելի է
ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկային միջոցներ կներգրավվեն բյուջեի ծրագրերի ֆինանսավորման համար
«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կքվեարկի մեկուսացման նպաստ սահմանող օրենքի նախագծին
Ավելին
Ավելին