Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10565 նոր դեպք: Այդ մասին հայտնել են COVID-19-ի դմե պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն:
Ըստ շտաբի տվյալների, կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել Ռուսաստանի 84 մարզերում, մինչդեռ հիվանդների 10.1% -ը վարակի ախտանիշներ չեն ունեցել: Օրվա ընթացքում մահացել է 441 հիվանդ, ամբողջությամբ ապաքինվել՝ 14 966 մարդ:
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4,268,215 դեպք, որից 86,896-ը` մահացու ելքով: Բուժվել է 3,838,040 մարդ:
Ներակյումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 113 միլիոնը: