Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին վաճառքի է հանել Ուինսթոն Չերչիլի միակ կտավը: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Christie's աճուրդի տանը: Գրում է Gazeta.ru-ն:
Չերչիլի ձեռքի միակ կտավը՝ «Ալ-Կուտուբիա մզկիթի մինարեթը», վաճառվել է 11,6 միլիոն դոլարով, որի գնորդը չի նշվում: Այս արժեքը ռեկորդային է դարձել բրիտանացի վարչապետի աշխատանքի համար:
Նախնական լոտը գնահատվել էր 2,1-3,5 մլն դոլար:
Միևնույն ժամանակ, չեն նշվում նկարը վաճառելու Ջոլիի որոշման պատճառները:
Կտավը Չերչիլը նկարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: