Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակի տարածքից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով շարժվեցիօն դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ ընդդիմությունը շուրջօրյա ակցիա է իրականացնում:
Նրանք վանկարկում էին՝ «Քոչարյան հերոս»:
Նշենք, որ դատարանում այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը: Առավոտյան այստեղ եկան նաեւ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք եւս անցնում են այդ գործով: «Շնորհակալ ենք, որ այստեղ եք, մեզ հետ եք: Ամեն երեքշաբթի մենք էստեղ աշխատանքի ենք գալիս: Մենք գնանք, որովհետեւ երկար ենք մասնակցում այս աշխատանքային ժամին: Դուք էլ գնացեք ամեն մեկդ ձեր խնդիրներով, շատ շնորհակալ ենք, որ մեզ հետ եք: Մենք միասին հասնելու ենք հաջողության»,-ասաց Օհանյանը:
Ներկաները սկսեցին վանկարկել. «ազգ, բանակ, հաղթանակ»: