Seattle Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Amazon ընկերության աշխատակից Շառլոթ Նյումենը ռասայական խտրականության մեղադրանքով դատական հայց է ներկայացրել ընդդեմ առցանց մանրածախ խանութի: Գրում է Gazeta.ru-ն:
Դատավարության ընթացքում նա մեղադրել է ընկերության ղեկավարությանը, ներառյալ Սիեթլում, սեւամորթ աշխատակիցնների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ: Մասնավորապես, կինը նկարագրել է դեպքեր, երբ իրեն ավելի քիչ աշխատավարձ են վճարել, քան նույն հմտություններ ունեցող իր սպիտակամորթ գործընկերներին:
Բացի այդ, ըստ նրա, իբր սեւամորթ աշխատակիցներին մերժել են պաշտոնի առաջխաղացման հարցերում:
Ընդ որում՝ Նյումանը խոսել է բաժիններից մեկի տնօրենի կողմից սեռական ոտնձգությունների և բռնության փորձի մասին: