f

Անկախ

Եթե Փաշինյանը սիրված վարչապետ է, ապա ումից է պաշտպանվում և ինչու է պատերազմից հետո գրեթե տանկին հավասար 320 հազար դոլարով նոր զրահապատ մեքենա գնել. Բորիս Մուրազի


Պատերազմից առաջ և հետո Փաշինյանի համար առաջնային է իր և իր ընտանիքի անվտանգությունը, ընդ որում, շատ դեպքերում անվտանգության այդ խնդիրները  չափազանցվում էին: Այս մասին ասել է Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին:

Նրա խոսքով, օրինակ, թիկնապահով ծառայողական մեքենա էր տրվում իր դստեր կամ կնոջ համար, ՊՊԾ-ում անվտանգության նոր ստորաբաժանում էր ստեղծվում, որը պետք է զբաղվեր միայն Աննա Հակոբյանի անվտանգությամբ:

«Փաշինյանի համար շռայլության և պետական միջոցների վատնման համար երբեք բարիեր չի եղել: Պատերազմից հետո տպավորություն էր, որ խելամիտ իշխանությունը, որի պատճառով անգամ եղել է պարտություն, պետք է փորձի մի փոքր զուսպ լինել և հանրությանը չգրգռել իր շռայլ ծախսերով, ստացած պարգևավճարներով, անհոգ, ցոփ  ու շվայթ կյանքով: Բայց Փաշինյանն այդ դեպքը չէ: Նիկոլ Փաշինյանն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո իր համար գերխնդիր է համարում վայելքները, լավ ապրելը, ի վերջո մի կյանք է ապրում և ուզում է պետության հաշվին լավագույն վայելքները զգալ»,- ասաց Բորիս Մուրազին:

Նրա խոսքով՝ դեռ 2019 թվականին իրենք պարզել էին, որ Նիկոլ Փաշինյանը գնել է նոր ծառայողական մեքենա, զրահապատ, Mercedes Benz S class, որն այդ բրենդի ամենաթանկարժեք մեքենան է, արժե 540 հազար դոլար:

«Մեր հրապարակումից հետո պարզվեց, որ մեկ զրահապատ մեքենայի փոխարեն գնվել է 2 զրահապատ մեքենա նույն մոդելի և նույն արժողությամբ: Ի դեպ, նշվում էր, որ երկրորդ մեքենան գնվել է կնոջ համար, որպես ծառայողական մեքենա և ընդհանուր առմամբ ծախսվել է 1 մլն 80 հազար դոլար: Այս մեքենան մեկ տարի առաջ սրահից էր գնվել և պետք է դեռ ծառայեր, բայց Փաշինյանը պատերազմից հետո որոշել է, որ իր անվտանգության համար ավելի մեծ ու զրահապատ մեքենա է անհրաժեշտ: Այստեղ հարց է առաջանում, եթե ինքը սիրված վարչապետ է, ապա ումից է պաշտպանվում և ինչու է գրեթե տանկին հավասար 320 հազար դոլարով նոր զրահապատ մեքենա գնել»,- ասաց Բորիս Մուրազին

Հայաստան Բորիս Մուրազի

Այլ հոդվածներ հեղինակից

Մեզ էլ հերոսներ պետք չէին, տղերք ջան, որովհետև մենք այդպես էլ հերոսներին գնահատել չսովորեցինք։
Պարզ է, թե ինչու են ռուսներն օրակարգի հաստատմանը դեմ ու ձեռնպահ քվեարկել ու պարզ է, որ կողմ հաստատ չէին կարող քվեարկել։
Աշխարհում կորոնավիրուսով  վարակման  դեպքերի  ամենամեծ թիվն է գրանցվել  
Կրեմլում  հաստատել են, որ Պուտինը և Բայդենը քննարկել են Բելառուսում հեղաշրջման փորձը
Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ հատվածն է, որի վերակառուցումը 3 տարի առաջ սկսվել, այդպես էլ չի ավարտվում, այստեղով երթեւեկողները այն կնքել են դժոխքի ճանապարհ անունով
Մանկաբույժը խորհուրդ  է տվել  երեխաների համար փոքր դետալներով չինական խաղալիքներ չգնել
Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում. Sputnik Արմենիա
ԱՀԿ-ում դեմ են  թռիչքների  համար  պատվաստումների ապացույցի պահանջներին
Ռուսաստանում կորոնավիրուսի 8 589 նոր դեպք է հայտնաբերվել
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները
«Անորոշ վիճակում ենք ապրում». նախագահը հանդիպել է Տեղ, Խնածախ, Խոզնավար եւ Վաղատուր բնակավայրերի բնակիչներին
Հատուկ օպերացիա՝ Երեւանում․ 50-ից ավելի քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել
Երևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Shamshyan.com
ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ
Նաիրա Զոհրաբյան.՛Ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված՛՛
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը  գերազանցել է 15 միլիոնը
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երեւանում. կան վիրավորներ. հնչել է կրակոց
Պրահան Ռուսաստանի  ԱԳՆ-ից  պահանջում է վերադարձնել դեսպանատան տարածքի մի մասը
Թուրք նախարար. Սկսվել է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ավտոմայրուղու շինարարությունը
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն. ՃՈ
ԱՀԿ կոմիտեն խորհուրդ է տվել երկարաձգել համաշխարհային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ռեժիմը
Կարեն Ավագյան. «Այս հաղթանակը մեր զինվորներինն է»
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելուց հետո ԱԱԾ են կանչել
Ստանիսլավսկու անվան թատրոնն արձագանքել է Վահրամ Սահակյանի մեղադրանքներին
Ավելին
Ավելին