f

Անկախ

2018-ից քանիցս «հորդորել» են դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, ստացել են մերժում, այսօր տեղեկացա, որ ուզում են կրճատել հաստիքս. Միքայել Սահակյան


Կառուցվածքային փոփոխությունները, իրականում` քաղաքական հետապնդումները, Երևանի քաղաքապետարանում շարունակվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը:
«Երևանի քաղաքապետարանում աշխատում եմ շուրջ 12 տարի.

Երևան համայնքի զարգացման քառամյա առաջին ծրագրի համահեղինակն եմ, որն, ի դեպ, մինչ օրս Երևանը զարգացնելու բազիսային փաստաթուղթն է,

Երևանի քաղաքապետարանի արարողակարգի ինստիտուտի կայացման մեջ իմ համեստ ներդրումն եմ ունեցել, որպես ոլորտի պատասխանատու, ինչը թույլ է տվել Երևանը ներկայանալի դարձնել թե՛ դրսում, թե՛ ներսում Երևան ժամանած հյուրերի համար:

2016-ից արտաքին կապերի վարչության պետի տեղակալն եմ, ժամանակահատված, երբ Երևանի միջազգային կապերը հնարավորինս ընդլայնվում էին օրուգիշեր աշխատելու արդյունքում մինչ 2018 թվականի հայտնի իրադարձությունները:

Մի օր կմանրամասնեմ, թե ինչ հաջողություններ ենք արձանագրել ըստ ոլորտների:

Հիմա իրականության մասին. 2018թ-ի վերջերից քանիցս «հորդորել» են՝ ուղիղ և անուղղակի ձևերով՝ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, հորդորողները բացարձակ կապ չունեն համայնքային կառավարման հետ, ստացել են մերժում: Ստեղծել են բոլոր հնարավոր իրավիճակները, որ ես ինքս դուրս գամ աշխատանքից, սակայն ես մնացել եմ ու ծառայել հանուն Երևանի։ Մի օր կմանրամասնեմ, թե քանի անգամ եմ փրկել շատերի երեսը՝ կանխելով Երևանի բարի համբավի արատավորումը:

Այսօր տեղեկացա, որ այլ տարբերակ չգտնելով՝ ուզում են կրճատել հաստիքս՝ ի վերջո ինձանից եւ չի բացառվում վարչության այլ «անցանկալի» համայնքային ծառայողներից «ազատվելու» համար: Ականջներդ կանչի ֆինանսական վարչության իմ հարգելի՛ կոլեգաներ և ինչու՞ միայն դուք:

Շատ մանր եք, հավատացե՛ք, ու այդ մանրության մեջ փորձում եք խառնել հնարավորինս ամեն ինչ՝ մոռանալով, որ սա փոքր քաղաք է, ուր շենքերի վարդագույն պատերը, հին ու նոր բակերն ու փողոցներն այնքա՜ն  բան են տեսել ու այնքա՜ն բանի պատասխանել, որ սրա պատասխանն էլ չի ուշանա հենց երևանյան տարբերակով՝ ուր միշտ հաղթում է Եռագույնը: Ախր դուք հաստատ ինձանից շատ չեք ապրել ու ապրում Երևանով, դուք հաստատ ինձանից շատ չեք սիրում Երևանն ու չեք գնահատում նրա վեհ արժեքը ու չեք էլ կարող։

Դիմում եմ Երևանի ավագանու խմբակցություններին, անհատ անդամներին՝ ի վերջո, համայնքային ծառայողը պաշտպանվա՞ծ է օրենքով, թե «օրենքով» օրենքը խախտելով՝ կարող են ազատվել բոլոր մտահոգ ու հայրենասեր մարդկանցից»,- գրել է Սահակյանը:

Նշենք, որ վերոնշյալի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Հայաստան Միքայել Սահակյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելուց հետո ԱԱԾ են կանչել
Ստանիսլավսկու անվան թատրոնն արձագանքել է Վահրամ Սահակյանի մեղադրանքներին
Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի
Անդրեյ Դեվյատով.«Հայաստանի և Ղարաբաղի բանակը ամեն ինչ ունեին պաշտպանողական մարտեր մղելու համար։
Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը
ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անցած շաբաթը. Հայաստան
Ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով
Դատարանն անվավեր ճանաչեց ծառայությունից ազատելու մասին ոստիկանապետի հրամանը. Ունուսյանը կվերականգնվի զբաղեցրած պաշտոնին
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Նովովորոնեժի ատոմակայան՝ կայանների կրկնակի երկարաձգման փորձն ուսումնասիրելու համար
Դաշնակցությունն էլ որոշեց մասնակցել Հայաստանում թուրքական ընտրություններին
Գործարկվելու է Գայ համայնքի շչակը
«Տելեկոմ Արմենիա» ընկերության համասեփականատեր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ
Արմեն Սարգսյանն օրենքներ է ստորագրել
Ավարտվել է Շահումյան գյուղում տեղի ունեցած սպանության փորձի, մարդու առևանգման փորձի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Քիմիա հետազոտող պատանիները վստահ են՝ բնությունն ամենաստեղծագործ վարպետն է
Եթե իմ երեխուն չբերեն, չտան ինձ, ես իրանց ընտանիքով զբաղվելու եմ. Ես իրենց վատ երազն եմ լինելու. անհետ կորածի ծնող
«Անարգեցին ամուսնուս և մյուս հերոսների հիշատակը». զոհվածի այրի
Բորիս Ավագյանի կողմից հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս ազատվել է պաշտոնից
Եթե փորձեն կապարակնքումը պոկել եւ ներխուժել ԲԴԽ նախագահի աշխատասենյակ, դա կդառնա քրեորեն հետապնդելի արարք. Վարդազարյան
Ղարաբաղցի պաշտոնյան Փաշինյանի դաշինքի մի շարք պատգամավորների գործողությունները չարաշահում է անվանել
Ընտրական օրենսգքի փոփոխությունների մեծ փաթեթը ԱԺ-ում կքննարկվի հաջորդ շաբաթ. Համազասպ Դանիելյան
Փաշինյանն Արամ Հարությունյանի գործով չի հարցաքննվի. Հարությունյանի խափանման միջոցի հարցն էլ մնաց առանց քննության
Իսկ միգուցե մենք պետք է մտածենք «նոր եռանկյունի» կառուցելո՞ւ մասին. Քաղաքագետ
Ավելին
Ավելին