f

Անկախ

«Մարտի 1»-ը պատվիրված դատավարություն է, որի շահառուներից մեկը Թուրքիան է և որի միջոցով խնդիր է դրվել գերության մեջ պահել ՀՀ անվտանգությունը. Անդրանիկ Թևանյան


Թուրքիան իր 5-րդ շարասյան միջոցով Հայաստանում իրականացրեց իշխանափոխություն, դարձավ իշխանության փայատեր, իսկ հետագայում ամբողջական իշխանության միջոցով կապիտուլյացիայի ենթարկեց Արցախը: Երեկ գերագույն ստախոսը հայտարարեց, թե իբր «Մարտի 1»-ի հանցագործության ֆոնը բացահայտված է: Իրավագիտության մեջ, փաստորեն, մի նոր տերմին հայտնվեց՝ «հանցագործության ֆոն»: Այս մասին դատարանի դիմաց, որտեղ ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը, հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«2018 թ-ին հայտարարվեց, որ «Մարտի 1»-ի գործը ամբողջությամբ բացահայտված է, հետո գերագույն գլխավոր ստախոսը հայատարեց, որ պարկուճների խնդիր կա, դրա համար չեն կարողանում ամբողջությամբ բացահայտել, իսկ երեկ «Մարտի 1»-ի՝ իրենց համար տոն դաձած միջոցառման ժամանակ հայտարարեց, որ ֆոնն է բացահայտված: Այո, այդ ֆոնը բացահայտված է, և դա ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն: Աշխարհաքաղաքական շահառուները պատվիրել են քարոզել ղարաբաղցի-հայաստանցի հակադրութուն, հայտարարել, որ Արցախը խոչընդոտում է ՀՀ քաղաքացիների բարեկեցիկ կյանքին: Այս ընթացքում սկսեցին ինտենսիվվարկաբեկել Արցախյան հաղթանակը ապահոված ռազմաքաղաքական գործիչներին»,- ասաց Թևանյանը և հավելեց, որ աշխարհաքաղաքական կենտրոնները, կալանքի սանկցիա տալով Յուրի Խաչատուրովին, Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և մյուսներին, խնդիր են ունեցել թուլացնել ազգային շրջանակներին, ովքեր դեմ էին կանգնելու Արցախի կապիտուլյացիային:

Քաղաքագետը նկատեց, որ սա հայ-թուրքական պատերազմի շարունակությունն է, և Բաղրամյան պողոտայում իրենք պաշտանում են ՀՀ շահը, գոյությունը, իսկ մյուս կողմում պաշտպանում են թուրքական շահը: Քաղաքագետը պատահական չհամարեց, որ Թուրքիան դատապարտել է զինվորականության հայտարարությունը: «Երեկ Հանրապետության Հրապարակում Էրդողանի կազմակերպած հանրահավաքը 2 նպատակ էր հետապնդում. նախ` թույլ չտալ, որ ուժային մյուս կառույցները անցեն հայկական բանակի կողմը, երկրորդ՝ աշխարհաքաղաքական մյուս կենտրոններին ստիպել պահանջել, որ նրանք բացահայտաջակցեն Նիկոլ Փաշինյանին»:

Թևանյանը «Մարտի 1»-ի դատավարությունը համարեց պատվիրված դատավարություն, որի միջոցով խնդիր է դրվել գերության մեջ պահել ՀՀ անվտանգությունը:

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Այլ հոդվածներ հեղինակից

«Հրապարակ»․ ԲՀԿ ընտրացուցակում ով է լինելու առաջին կինը
«Հրապարակ». Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. ինչ են քննարկում կառավարական ամառանոցում
Խոշոր հրդեհ երեւանյան բնակարանում. Հայտարարվել է «1 ԲԻՍ» կանչ. Կան տուժածներ. Փրկարարները տարհանել են 50 բնակչի
Ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի»
Խայտառակ պատմություն վիրավոր հայ զինվորի մասին, որն անտեսված է ու զրկված բժշկական օգնությունից  
Ադրբեջանի նախագահի «պուրակի» բացման ու այսօրվա ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են
Շարժումը չի մարել, այլ ձևաչափ չկա. Իշխան Սաղաթելյան
ՀՀ իշխանությունները Կանադային չեն օժանդակել և չեն տրամադրել «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ
Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ
Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ ու հրել-ջարդելով բացել մարզպետարանի մուտքերը. «Փաստինֆո» (տեսանյութ)
Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի
Երկու վիժվածք, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ ադրբեջանում
Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում․ կա մեկ զոհ
Իսրայելում  մտադիր են  մայիսի 23-ից թույլատրել պատվաստված զբոսաշրջիկների մուտքը
Կոսաչովը ռուսներին հորդորել է Ղրիմի «բռնակցման» մասին հայտարարություններից հետո մոռանալ Թուրքիայում արձակուրդների մասին
Երթևեկության ուղղությունների փոփոխություն՝ ապրիլի 14-ից
«Սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների համար 1-2 տարի ժամկետով հայտարարել արտակարգ դրություն՝ թույլ տալով վարկերը մարել ազատ գրաֆիկով»․տավուշցի գործարարների բաց նամակը
Թուրքիայում  մեկ օրում  կորոնավիրուսի 54.562 դեպք  է  հայտնաբերվել
ՃՈ-ում պետական գնումների գործընացում արձանագրված խախտումները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին
Մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը․Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Որտեղի՞ց եկավ այդ սուտը, ո՞վ էր իր կարողություններն այդչափ գերագնահատել, ինչո՞ւ աղ լցվեց գերեվարված մեր քաղաքացիների ծնողների վերքի վրա, սա պիտի պարզվի. Սրբուհի Գրիգորյան
Քանյե Ուեսթը ցանկանում է ամուսնալուծությունից հետո երեխաների համատեղ խնամակալության հասնել
Ադրբեջանագետուհու քծնանքը դավաճան Նիկոլին
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային. Աննա Կոստանյան
Ալիևի հրահանգով՝ ՀՀ մոտ 300 քաղաքացիների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, բայց Գլխավոր դատախազության կողմից Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ որևէ քայլ չենք տեսնում.Թովմասյան
Ավելին
Ավելին