f

Անկախ

Փաշինյանի վարչական ռեսուրսի ողջ «հմայքը»․ տեսանյութեր, լուսանկարներ, ձայնագրություններ, գաղտնալսումներ. yerevan.today


Yerevan.today-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք էր անում։ Մինչ հանրահավաքը, նա ուղիղ եթերում հայտարարեց, որ մասնակիցները գալու են իրեն աջակցություն հայտնելու։ Այսինքն, ոչ թե թեման մարտի 1-մն է, այլ՝ Արցախը հանձնելու, բանակի վրա հարձակվելու, հրաժարական չտալու հարցերում աջակցո՞ւմ է իրեն ժողովուրդը, թե՝ ոչ։

Եվ ողջ պետական համակարգը լծվեց մարդ բերելու գործին։ Դա արվում էր, ընդ որում, թե՛ թաքուն, թե՛ բացահայտ։

Օրինակ՝ մարզպետները ֆեյսբուքյան էջերում ստատուսներ էին գրում, թե ավտոբուսները որտեղից են շարժվում

Խոշոր գործարարների բանկերի, սուպերմարկետների, կահույքի սրահների, գործարանների աշխատողները մասնակցում էին հանրայահավաքին՝ պատվերով։

Օրինակ՝ տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես «Սպայկայից» մարդկանց գազելներով ու ավտոբուսներով բերում են հանրահավաքի։

Տեսանյութ հրապարակվեց այն մասին, որ Երեւանի Կենտրոնի թաղապետարանում փող են բաժանում քաղաքացիներին հանրահավաքին մասնակցելու համար։

Հրապարակվեց ձայնագրություն, թե ինչպես են խոստովանում, որ մարդկանց համոզելով, խաբելով բերում են հանրահավաքի։

Մեկ այլ ձայնագրության մեջ Լոռու մարզպետի խորհրդականն է ասում, որ «...դպրոցները, նորմալա, նորմալ թիվ կլինի»։

Այլ՝ մանր տրամաչափի չինովնիկների մասնակցությամբ ձայնագրություններ եւս հրապարակվեցին։

Սա ընդամենը հրապարակված ինֆորմացիայի մի մասն է։

Բայց Փաշինյանի թիմի խորամանկությունն այսքանով չի ավարտվում։ Ամեն ջանք գործադրել էին, որպեսզի հրապարակում, այսպես ասած՝ «կանգնելու տեղը» հնարավորինս քիչ լինի։ Բեմը հավաքվել էր Հանրապետության հրապարակի ավտոկայանատեղիում․ սովորաբար, այն հավաքվում էր շատրվանների մեջ։ Այսինքն, մոտ 30 մետր լայնությամբ եւ 100 մետր երկարությամբ հատված մնացել էր ազատ։ Դանիել Իոաննիսյանը ճիշտ կասի, թե այդ հատվածում որքան մարդ կարող էր կանգնել։

Իոաննիսյանը կասի, թե 30 մետր լայնությամբ եւ 100 մետր երկարությամբ հատվածում քանի հոգի կարող է կանգնել։ Ստացվում է, որ կանգնելու համար հատկացված հատվածը ընդամենը երկու անգամ էր մեծ տնտեսած հատվածից։

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերվել էին բազմաթիվ հատուկջոկատայիններ, ԱԱԾ աշխատողներ, կարմիր, սեւ բերետավորներ, թիկնապահներ, պատգամավոր-նախարարարներ։

Օրինակ, հրապարակվեցին տեղեկություններ, որ մասնակցել է 5800 ոստիկան, որոնցից 2200-ը՝ քաղաքացիական հագուստով։

Լուսանկարում պատկերված անձը, օրինակ, աշխատում է ոստիկանության 6-րդ վարչությունունում։

Այսքան ռեսուրս օգտագործելուց հետո պետք է Հանրապետության հրապարակում լինեին հարյուր հազարավոր մարդիկ։ Բայց, տարբեր հաշվարկներով, մասնակցում էր ընդամենը 15 հազար մարդ՝ ներառյալ ուժայինները»։

Հայաստան Նիկոլ Փաշինյան հանրահավաք

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Նախօրեին հայ ռազմագերիների վերադարձի հարցով մեծ քննարկում է տեղի ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդում
«Հրապարակ»․ ԲՀԿ ընտրացուցակում ով է լինելու առաջին կինը
«Հրապարակ». Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. ինչ են քննարկում կառավարական ամառանոցում
Խոշոր հրդեհ երեւանյան բնակարանում. Հայտարարվել է «1 ԲԻՍ» կանչ. Կան տուժածներ. Փրկարարները տարհանել են 50 բնակչի
Ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի»
Խայտառակ պատմություն վիրավոր հայ զինվորի մասին, որն անտեսված է ու զրկված բժշկական օգնությունից  
Ադրբեջանի նախագահի «պուրակի» բացման ու այսօրվա ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են
Շարժումը չի մարել, այլ ձևաչափ չկա. Իշխան Սաղաթելյան
ՀՀ իշխանությունները Կանադային չեն օժանդակել և չեն տրամադրել «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ
Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ
Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ ու հրել-ջարդելով բացել մարզպետարանի մուտքերը. «Փաստինֆո» (տեսանյութ)
Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի
Երկու վիժվածք, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ ադրբեջանում
Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում․ կա մեկ զոհ
Իսրայելում  մտադիր են  մայիսի 23-ից թույլատրել պատվաստված զբոսաշրջիկների մուտքը
Կոսաչովը ռուսներին հորդորել է Ղրիմի «բռնակցման» մասին հայտարարություններից հետո մոռանալ Թուրքիայում արձակուրդների մասին
Երթևեկության ուղղությունների փոփոխություն՝ ապրիլի 14-ից
«Սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների համար 1-2 տարի ժամկետով հայտարարել արտակարգ դրություն՝ թույլ տալով վարկերը մարել ազատ գրաֆիկով»․տավուշցի գործարարների բաց նամակը
Թուրքիայում  մեկ օրում  կորոնավիրուսի 54.562 դեպք  է  հայտնաբերվել
ՃՈ-ում պետական գնումների գործընացում արձանագրված խախտումները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին
Մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը․Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Որտեղի՞ց եկավ այդ սուտը, ո՞վ էր իր կարողություններն այդչափ գերագնահատել, ինչո՞ւ աղ լցվեց գերեվարված մեր քաղաքացիների ծնողների վերքի վրա, սա պիտի պարզվի. Սրբուհի Գրիգորյան
Քանյե Ուեսթը ցանկանում է ամուսնալուծությունից հետո երեխաների համատեղ խնամակալության հասնել
Ադրբեջանագետուհու քծնանքը դավաճան Նիկոլին
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային. Աննա Կոստանյան
Ավելին
Ավելին