Յոթ շաբաթվա ընթացքում առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել է COVID-19 հիվանդության աճ: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: Գրում է Russian.rt.com-ը:
Ըստ նրա, դեպքերի թվի աճ է գրանցվել վեց տարածաշրջաններից չորսում:
«Յոթ շաբաթվա ընթացքում առաջին անգամ մենք տեսնում ենք, որ վարակման դեպքերի թիվն աճում է», - ասել է նա:
Ըստ ԱՀԿ տվյալների՝ մարտի 1-ի դրությամբ աշխարհում գրանցվել է COVID-19-ի 113,8 միլիոն դեպք, որից 2,5 միլիոնը մահացու է ելքով: Վարակման հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել է Ամերիկայում (ավելի քան 50,5 միլիոն դեպք), որին հաջորդում է Եվրոպան (38,7 միլիոն դեպք):
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ COVID-19 համաճարակի երկրորդ ալիքը դեռ չի ավարտվել: