ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն և ոստիկանության պետ նշանակելու որոշման մասին կհայտնի մարտի 19-ին:
Պատգամավորները հետաքրքրվեցին՝ արդյոք վարչապետը որոշում ունի, մտադի՞ր է վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին ու խնդրեցին գնահատել այդ պաշտոնակատարների աշխատանքը:
«Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով երկու մարմինների աշխատանքին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրավապահ համակարգում ընդհանրապես խնդիրներ կան և այդ խնդիրները պետք է համակարգված ձևով լուծել:
«Բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի վրա: Ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք»,-ասաց նա ու նշեց՝ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ ախտորոշում։