ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գնահատել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքերով՝ Սպիտակ տունը, «խճճվելով իր իսկ ներքին խնդիրների մեջ», կրկին «փորձում է մշակել արտաքին թշնամու կերպարը»՝ նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառելով: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք բազմիցս մեկնաբանել ենք ամերիկյան այս քաղաքականությունը, որը զուրկ է տրամաբանությունից և իմաստից, և միայն ավելի ու ավելի է բովանդակազրկում երկկողմ հարաբերությունները, որոնք Վաշինգթոնն արդեն հասցրել է ամբողջական սառեցման կետի», - Զախարովայի խոսքերը մեջբերում ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Երեքշաբթի՝ մարտի 2-ին, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի դեմ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: