f

Անկախ

«Հրապարակ». «Իմ գործելաոճն այլ է». Ինչպես է արձագանքել ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Մարիա Զախարովային


«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան բավականին ակտիվ է սոցցանցերում, նա արձագանքել էր Արթուր Դանիելյանի հարցադրմանը եւ Ձեզ էլ «թեգ» էր արել, սակայն Դուք չէիք արձագանքել, ինչո՞ւ. հարցրինք ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանին։

«Իմ գործելաոճն այլ է. ես օգտատերերի հարցերը, տեսակետները չեմ մեկնաբանում»: Բոլոր դեպքերում տեսակետ կա, որ Զախարովան, այսինքն՝ ՌԴ ԱԳՆ-ն, որոշակի մեսիջներ էր հղում ՀՀ իշխանություններին։ «Ես չեմ մեկնաբանելու իմ գործընկերոջը` սոցցանցում, դա իր անձնական տիրույթն է»:

Զախարովան ասել էր՝ եթե հարց ունեք, կանչեք Աննա Նաղդալյանի «դուխը»՝ հոգին․ ի՞նչ նկատի ուներ նա, ասում են՝ ավելի շատ Նիկոլ Փաշինյանին նկատի ուներ։ «Չեմ մեկնաբանելու, արդեն ասացի»:

Փորձագետներն ասում են, որ վարչապետի եւ ԱԳՆ-ի միջեւ որոշակի տարընթերցումներ կան․ վարչապետն ասում է մի բան, հետո ԱԳՆ-ն ստիպված է լինում դրանք «սրբագրել», բերել ինստիտուցիոնալ տեսքի։ «Երկու գերատեսչությունների միջեւ աշխատանքը խիստ բնականոն ընթանում է, նման տպավորություններն ու կարծիքները որեւէ աղերս չունեն իրականության հետ»:

Իսկ թարգմանական կիքսերն ինչպե՞ս կբացատրեք՝ արդեն որերորդ անգամ ասվում է մեկ բան, թարգմանվում` բոլորովին այլ բան։ «Մեր դեպքում թարգմանական «կիքս» չի եղել, եղել է ելույթի տեղադրման ժամանակ տեխնիկական վրիպակ. Դուք այս պահին խոսում եք ԱԳՆ խոսնակի հետ, մնացյալը ես չեմ կարող մեկնաբանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աննա Նաղդալյան Մարիա Զախարովա մամուլի տեսություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին