f

Անկախ

Սա քաղաքական հետապնդում է, չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ոչ մի ցուցմունք չեմ տալու. Վազգեն Մանուկյան


Ինձ չի հետաքրքրում, թե Քննչական կոմիտեում ինչ հարցեր են տալու, որովհետեւ ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նշենք, որ նա այսօր հրավիրվել է հարցաքննության՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում։

«Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն այդ նախադասություններն ինչ են նշանակում։ Ես ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ։ Դա իսկական քաղաքական հետապնդում է։ Մեր երկրում վերջին 2,5 տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը, օրենքները՝ երկրի ղեկավարի կողմից։ Ամենաճչացողը, որ պատերազմի խայտառակ պարտությունից հետո արդեն ոչ ռազմական վիճակում ինքն արդեն շարունակում է տալ Սյունիքի հողերը։ Դա ամենամեծ հանցագործությունն է, եւ ամենամեծ խախտումն է Սահմանադրության։ Կարծում եմ՝ իր դեմ պետք է քրեական գործեր հարուցել եւ հետապնդել»,- նշեց Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե՝ մեղադրանք առաջադրելու համար։

Նա շեշտեց, որ այս պահից սկսած էլ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Հարցին, ըստ իրեն, իր կողմից արված հայտարարությունները Սահմանադրության խախտում չե՞ն, Մանուկյանն ասաց, որ խախտում չեն։

«Երբ 1988 թվականին առաջին անգամ քրեական գործ էին հարուցել, շատ լուրջ էինք վերաբերվում, հետո այդպիսի այնքան քրեական գործեր եղան, նույնիսկ բանտում նստել եղավ։ Իսկ սա, մի բանը հայտնի է, որ սա համաժողովրդական կոչ է, որ պետք է Փաշինյանը պետք է հեռանա։ Ես այդ պահանջն իրականացնողներից մեկն եմ։ Ցանկացած վիճակում ես կշարունակեմ հետապնդել ժողովրդի ցանկությունը»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք այդ քրեական գործը որեւէ ազդեցություն կունենա՞ շարժման ընթացք վրա, Մանուկյանն ասաց. «Ամեն մի արարք ինչ-որ հետեւանքներ ունենում է։ Եթե ինձ կալանավորեն հազարավոր մարդիկ կան, որ կշարունակեն այդ պայքարը, որովհետեւ դա իմ քմահաճույքը չի, այս պայքարն իմ քմահաճույքը չի։ Դա ժողովրդի ցանկությունն է, եւ ժողովուրդն իր ցանկությունը կկատարի անկախ նրանից՝ ես կալանավորված եմ, թե ոչ։ Կարեւորագույնն այս պայքարի շարունակությունն է, իմ դեմ քրեական գործ կհարուցեն, թե ոչ, համոզված եմ, որ այդ գործը շարունակվելու է։ Ինձ համար հիմա ամենակարեւորն այդ գործն ավարտին հասցնելն է. Նիկոլ Փաշինյանին քշել այդտեղից»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե քաղաքական հայտարարությունների չափն ացնեն, ապա կձերբակալեն, Մանուկյանն արձագանքեց. «Իր ի՞նչ գործն է, պետության ղեկավարն իրավունք ունի՞ այդպիսի բան ասելու, դա դատախազի գործն է, իրավապահ մարմինների գործն է։ Ինքն այս պետությունը սեփականաշնորհել է։ Պետական մեքենան այնքան հզոր մեքենա է, որ նույնիսկ մրջյունին նստացնես այդ մեքենայի ղեկին՝ մի հսկայական տանկ է, ինքն այդ տանկն այնպես կանի, որ օգտակար գործ անի կամ այդ տանկով շենքերը քանդելով կգնա։ Հիմա ինքը շենքերը քանդելով՝ գնում է։ Այսինքն՝ ինքը չի էլ իմանում՝ ինչ է իշխանությունը։ Զարմացած է, որ ինչ ասում է, կատարում են, բյուջեի փողը ոնց ուզում՝ ծախսում ես։ Իր կողքին էլ կային մարդիկ, որ սրճարաններում սուրճ խմելուց, իսկ հիմա արդեն գինի, իրենք երբեք ոչ մի բան չէին արել»։

Վազգեն Մանուկյան ՀՀ Քննչական կոմիտե Տեսանյութ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին