f

Անկախ

Իշխանության միակ հենարանը մնացել է ուժի կիրառումը, որով իշխանություն պահել հնարավոր չէ. Ստեփան Դանիելյան. NEWS.am


«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը քաղաքական է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Մանուկյանին ՔԿ հարցաքննության կանչելուն։

«Երբ հանրության մեծ մասը ցանկանում է, որ իշխանությունը հեռանա եւ մեծ քանակությամբ հարցեր կան, որոնց իրենք չեն պատասխանում, ապա նման գործերը ոչ մի արդյունք չեն ունենա, այլ ճիշտ հակառակը։ Այս իշխանության միակ հենարանը մնացել է ուժի կիրառումը, որով իշխանություն պահել հնարավոր չէ»,– ասաց քաղաքագետը։

Դիտարկմանը, որ Վազգեն Մանուկյանի հայտարարությունն է մեջբերվում, որ «եթե Նիկոլին վռնդելու սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել, օրինակ՝ շենքեր գրավելով, քաղաքագետն ասաց, որ շենքեր գրավելու նախադեպ կա հենց այս իշխանություն ղեկավարի կողմից, երբ նա երեք տարի առաջ դրանով եկավ իշխանության, եւ եթե դա պատժելի արարք է, ապա պետք է սկսել հենց այս իշխանությունից։

«Ինչի մեկին կարելի՞ է, իսկ մյուսին ինչ–որ հայտարարության համար կարելի է գործ հարուցե՞լ»,– նկատեց նա։

Անդրադառնալով ԱԺ շենքում նախօրեին դիպուկահարներ լինելուն ու դրա շուրջ  իրապաշտապնների լռությանը, Ստեփան Դանիելյանն ասաց, որ նրանք վաղուց քաղաքականացված են եւ նրանց գնահատականը բխում է ոչ  թե իրավունքից, այլ քաղաքական դիրքորոշումից։

«Երբ Մարտի 1–ը սարքում են քաղաքական պրոպագանդայի մեխ եւ հաջորդ փուլում անում են նույնը, ինչ որ արվում էր այն ժամանակ.... Եթե դիպուկահարը կա, ապա ուրեմն ինչ–որ պահի նա պետք է կրակի, որովհետեւ երբ նրան ասում են այստեղ կանգնի, նաեւ հրահանգ են տալիս որ դեպքում կրակել, որում՝ ոչ։ Սա Մարտի 1–ի Կարման է, դու ինչ անում ես, այդ նույն բանը գալիս է քո առաջ կանգնում է»,– ասաց քաղաքագետը։

Վազգեն Մանուկյան Ստեփան Դանիելյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին