Այս իշխանությունների ձեռագիրն է, որ տարբեր քաղաքական գործիչների, որոնք կարեւոր հարցադրումներ են բարձրացնում, այս օրհասական պահին երկրին դուրս բերման ծրագրեր են առաջարկում, ու երբ հանրությունը սկսում է կենտրոնանալ այդ անձի շուրջ, վտանգ են զգում, որ կկորցնեն իշխանությունը, սկսում են շինծու մեղադրանքներով այդ գործիչներին անհարմար վիճակներ պատճառել, որպեսզի գործիչներն այդ քաղաքական գործընթացից կողքը կանգնեն։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Քննչական կոմիտեի բակում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Վահրամ Մկրտչյանը։
Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրվել է հարցաքննության՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում։
«Ոչ մի հիմք չկա նման մեղադրանք առաջադրել այն մարդուն, որն ընդհանրապես որեւէ անգամ բռնության կոչ կամ զանգվածային պրոցեսներ, որոնք սահամանդրական կարգին դեմ կլինեն, չի արել։ Մեղադրանքը, որը կառաջադրվի պարոն Մանուկյանին, պաշտպանական կողմը միանգամից կջախջախի:
Վազգեն Մանուկյանը միասնական է թեկնածուն է, եթե փորձեն կալանավորել Վազգեն Մանուկյանին, շարժմանը լուրջ վնաս կհասցվի: Բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը դա թույլ չի տա, եւ ըստ էության՝ քննչական մարմիններում դեռ մնացել են պատշաճ, բանիմաց իրավաբաններ, որոնք նրանք այս իշխանության խամաճիկը չդառնան»,- նշեց Վահրամ Մկրտչյանը:
Վահրամ Մկրտչյանի խոսքով՝ իշխանությունն այսօր փորձում է հասարակության մեջ բախումներ առաջացնել:
«Մեր երկրում հարյուրհազարավոր մարդիկ դեմ են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, դեմ են այս կապիտուլյացիային, բայց այդ մարդիկ դեռ իրենց հասցեական բացազատումը չեն կատարել: Հետեւաբար՝ միշտ հարց է առաջանում, թե հանրության որ հատվածն է դեմ այս ամեն ինչին: Երբ այդ բացազատումը տեղի կունենա, եւ հասցեկան մենք կունենաք այդ պատկերը այդ պահին արդեն լեգիտմանալու է ոչ սահմանադրական ճանապարհը: Բայց դրա կոչը որեւէ քաղաքական գործիչ չի անի: Հանրության մեջ կառաջանան խմբեր, մարդիկ, որոնք կփորձեն ուժային լուծումների գնալ: Մենք որպես քաղաքական գործիչներ եւ սահմանադրական կարգի պաշտպաններ դա կփորձենք թույլ չտալ, բայց ես տեսնում եմ,որ իշխանությունն այսօր ինքն է հրահրում նման բախումներ: Ամեն ինչ իշխանության ձեռքում է: Եթե կա ողջախոհություն, եթե սրանք դավաճաններ չեն, գործարքների չեն գնացել ուժային կենտրոնների հետ, ապա, բնականաբար, իրենք հանգուցալուծման պետք է գային դեռ վաղուց հրաժարականներով կամ որեւէ կոմպրոմիսային ճանապարահներով: Բայց հիմա այն տպավորությունն է ասես ոչինչ չի էլ եղել»,- ասաց Վահրամ Մկրտչյանը: