f

Անկախ

«Ժողովուրդ»․ Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում

 ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերին մասնակցում է նաեւ

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: «Ժողովուրդ»ը   զրուցել է քաղաքապետի հետ՝ հասկանալութե ինչ ելքեր է տեսնում 

երկիրն այս վիճակից դուրս հանելու հետ կապված:

Ի՞նչ ելք եք պատկերացնումորպեսզի հանգուցալուծում լինիեւ 

ընդդիմու­թյունը լքի Բաղրամյան պողոտան:

 

Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի, եւ ժողովուրդն անցնի իր խաղաղ աշխատանքին:

Ինչպե՛ս եք պատկերացնումնորից ընտրություննե՞ր լինեն:

Չեմ կարծում, որ գործը կհասնի ընտրություններին:

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում:

Կարծում եմ՝ հրաժարական կտա:

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞այդպես եք կարծում:

Այո:

Այսինքն՝ լինեն արտահերթ ընտրու­թյուններ:

Այո, մեկ տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ:

Իսկ մինչ այսքանի որ իշխանու­թյունն էլ իր կողմից է հանրահավաքներ կազմակերպումբախումների չի՞ գնա իշխանությունը կամ ընդդիմությունը:

Իհարկե չեն գնա: Հայ ազգը մեկը մյուսի դեմ դուրս չի գա:

Իշխանությունն ասում էոր այստեղ նախկիններն են հավաքված, հանրապետականները, «Դաշնակցությունը», որոնք ոչ թե ներկայացնում են ժողովր­դի մի մասի կարծիքըայլ նրանք ընդա­մենը փորձում են նորից վերադառնալ իշխանությաննրանք ընդամենը աթո­ռակռիվ են անում:

Նախկինները մեր երկիրը կառուցել են, 30 տարի պահել են որպես լավ, ստաբիլ երկիր: Նախկին ասվածն ան­համատեղելի է, որովհետեւ այն ժողո­վուրդը, որն էստեղ կանգնած է, նրանք իրենց լուման ունեն երկրի կայացման գործում: Այնպես որ, կարծում եմ՝ այս մեկնաբանությունները սխալ են:

Իսկ իշխանությունն էլ ասում էոր 30 տարի նախկին 

իշխանությունը թալանել էկոռուպցիա է տեղի ունեցելբանակն է թալանվելԻ՞նչ կասեք:

Համենայնդեպս, թերություններով հանդերձ մենք ունեցել ենք խաղաղ երկիր, այնպես որ, չի կարելի ասել, որ թալանել են: Միգուցե եղել են թերու­թյուններ, որ մարդիկ արել են, եւ նրանք պետք է դատապարտվեին, իսկ մյուսնե­րը զբաղվեին իրենց աշխատանքով: Բայց մարդիկ իսկապես լումա ունեին իրենց հայրենիքի համար, եւ կարծում եմ, որ ժողովուրդն իր ուզածին կհասնի:

Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ պա­տերազմը

Ներկայիս իշխանությունը մեղադրում է նախկինին բանակը

 թալանելու համարԴուք ի՛նչ կարծիք ու­նեք:

Քանի որ նման ինֆորմացիայի խո­րապես չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե ում պատճառով եղավ: Այդ հարցի պատասխանը կտան

քաղաքա­գետները, վերլուծություններ կարող են անել նրանք:

Դուք կարծում եքոր առաջիկայում Նիկոլ Փաշինյանը 

հրաժարակա՞ն է ներկայացնելու։

Այո։

Ո՞ւմ եք որպես թեկնածու տեսնումՈ՞վ կարող է գալ եւ փրկել մեր երկիրը։

Շարժումն ունի իր թեկնածուն Վազգեն Մանուկյանն է թեկնածուն:

Հրաժա­րական տալու դեպքում, բնականաբար մեկ տարի նա կգլխավորի ժամանակա­վոր կառավարությունը, որից հետո կերեւա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

վարչապետի հրաժարական

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին