f

Անկախ

Վաղվա հանրահավաքը շատ կարևոր է թե´ հանրային ճնշման մեծացման, թե´ բովանդակության փոփոխության տեսակետից. «Այլընտրանքային նախագծեր» խումբ


Հրապարակում ենք «Այլընտրանքային նախագծեր» խմբի՝ «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է» վերտառությամբ հոդվածը:

Կուլիսներում վերաթարմացվել է արտահերթ ընտրությունների գաղափարը՝ հրապարակային հանդիպումներ, ստվերային շփումներ, սուրճի բաժակի շուրջ քննարկումներ, ընդամենը օրեր առաջ աներևակայելի համարվող կոնտակտներ, հաշվարկներ և այլն։ Մի խոսքով՝ իշխանություն կորցնելու և վերցնելու, փայ ստանալու և խաղից դուրս մնալու բոլոր երանգները։

Այս պահին փազլի բազմաթիվ տարրեր ի մի են գալիս, բայց փազլը դեռևս չի ամբողջականանում։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է։ Փորձենք հասկանալ.

Նիկոլ Փաշինյան. Հասկանում է, որ չի կարողանում կառավարել և մյուս կողմից էլ հասկանում է, որ չի կարողանում հանդարտեցնել իրավիճակը երկրում։ Չի ուզում խաղաղ զիջել իշխանությունը։ Մնում է արտահերթ ընտրությունների տարբերակը։ Չվստահելով իր խմբակցությանը՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից է ուզում ստանալ պարտավորություն՝ իր հրաժարականի դեպքում չառաջադրել թեկնածու։ Արտահերթ ընտրություններում Փաշինյանի շանսերը զուտ տեսական են։ Ամենայն հավանականությամբ՝ հույսը պատահականության վրա է՝ գուցե շահած մի քանի ամսում ինչ-որ բան պատահի։

Ռոբերտ Քոչարյան. Երկրորդ անգամ վերահաստատում է արտահերթ ընտրություններին իր մասնակցությունը և հաղթելու վճռականությունը։ Երբ Քոչարյանը դա արեց առաջին անգամ, Փաշինյանն անմիջապես հրաժարվեց արտահերթի գաղափարից՝ դա գցելով իր խմբակցության վրա։ Ի՞նչ կլինի այս անգամ։ Այն, որ Քոչարյանը ճիշտ աշխատելու դեպքում ունի հաջողության իրական հնարավորություններ, կասկածից վեր է։ Բայց պայմանը ճիշտ աշխատելն է։ Որպես իռացիոնալ գործոն է հանդես գալիս Փաշինյանի անմարդկային բնազդային վախը Քոչարյանից. դա այն դեպքում, երբ երկրորդ նախագահը մի քանի անգամ հավաստիացրել է, որ չունի անձնական վրեժի զգացում և պատրաստ է Փաշինյանին տալ անվտանգության անձնական երաշխիքներ։

ԱԺ մեծամասնություն՝«Իմ քայլը». մինչ ԱԺ մեծամասնությունը դարձել էր Փաշինյանի սպասարկող անձնակազմ՝ իրեն դրսևորելով որպես 83 հոգանոց նաժիշտների խումբ, չգնալով ոչ մի խելամիտ լուծման, Փաշինյանը, վերաթարմացնելով արտահերթ ընտրությունների գաղափարը, ըստ էության, ծախում է իր թիմին։ Ակնհայտ է, որ այսօրվա 83-ից առնվազն 55-60-ը չեն լինելու ապագա խորհրդարանում։ Ի՞նչ է ստացվում. «Իմ քայլը» կարող էր և այս պահին էլ դեռ կարող է ընտրել նոր վարչապետ՝ իր ներսից, Վ. Մանուկյանին, երրորդ մարդու, լիցքաթափել երկրում վիճակը և շարունակել խաղաղ աշխատել։ Չի անում դա՝ հանուն Փաշինյանի, իսկ վերջինս, առանց աչք թարթելու, նրանց շպրտում է դուրս։ Սա տրամաբանական էր, մենք սրա մասին զգուշացրել էինք։

Բայց մինչ Փաշինյանը բանակցում է ԼՀԿ և ԲՀԿ-ի հետ՝ իր հրաժարականի դեպքում թեկնածու չառաջադրելու համար, ամենահետաքրքիր անակնկալը կարող է լինել հենց «Իմ քայլից», որի պոտենցիալ դուրս շպրտվող շարքերը կարող են առաջադրել իրենց թեկնածուին, և որը կարող է հանգիստ, խաղաղ և լեգիտիմ ճանապարհով դառնալ ՀՀ վարչապետ ու սկսել նոր կառավարության կազմավորումը՝ երկրում հիմք դնելով իրական համերաշխության հաստատմանը։ Այդ թեկնածուն կարող է լինել թե´ իրենցից մեկը, թե´ որևէ մարդ, որի հետ իրենք կարող են հանգիստ աշխատել՝ ելնելով մարդկային կոնտակտներից կամ քաղաքական կոնյունկտուրայից։

Ընթացիկ հետևություններ

Փաշինյանի համար ստեղծվել է դասական ցուգցվանգ. նա պետք է քայլ անի, բայց բոլոր քայլերն իր դեմ են։ Մի պահից սկսած՝ նրա դեմ է նույնիսկ «Իմ քայլը»։ Քայլ չանել նա չի կարող, և ոչ թե խաղի կանոնն է այդպես պահանջում, այլ՝ իրականությունը։ Քայլ չանելու դեպքում առաջիկա շաբաթներին հանրային ճնշումը էապես մեծանալու է, և դե ֆակտո ու դե յուրե արձանագրվելու է իր՝ կառավարելու անկարողությունը։ Եվ այստեղ այն պահն է, որ Փաշինյանին պետք է օգնության գա Փաշինյանի ընդդիմությունը՝ հարթակը։ Շաբաթ օրվա հանրահավաքը շատ կարևոր է թե´ հանրային ճնշման մեծացման տեսակետից, թե´ բովանդակության նկատելի փոփոխության։ Հարթակը պետք է խրախուսի ոչ թե փակուղին, այլ՝ լուծումները։ Իսկ լուծման ճանապարհին կարևոր կետերից է Փաշինյանին անձնական երաշխիքների ապահովումը՝ խաղաղ և արագ հեռանալու պայմանով։

Որոշ կանխատեսումներ

Շատ մեծ է հավանականությունը, որ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներում Փաշինյանը կրկին ազնիվ չէ ու վերջում չի գնալու այդ քայլին։ Իր բնավորության համաձայն՝ կարող է դա բարդել ԼՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վրա։ Չմոռանանք, որ արտահերթ ընտրությունների դեպքում իր համար ռիսկերը չափազանց մեծ են։

Իսկ ինչ զարգացումներ են հնարավոր այդ դեպքում.

Փաշինյանը փակվելու է իր մի քանի շենքում, զբաղված է լինելու բացառապես իր անվտանգության հարցերով։ Փորձելու է ՀՔԾ, դատաիրավական համակարգի միջոցով ճնշել ընդդիմախոսներին։ Դրանից, իհարկե, շատ բան չի փոխվի։

Ընդդիմությունը, եթե չի կարողանում վերափոխվել բովանդակային և կազմակերպչական առումով, ապա լարվածության այս շեմից այն կողմ չի կարողանալու անցնել։ Իսկ դա ենթադրում է, որ փաստացի իշխանափոխություն չի արձանագրվելու։

Եվ կա երրորդ կողմ՝ պետությունը, որը մտնելու է հարաճուն կազմաքանդման փուլ։ Պետությունը քանդվելու է աչքներիս առաջ՝ հասարակության մեծ մասի դիտորդ ու անօգնական հայացքի ներքո։ 1-2 սերունդ դեռևս հիշում են Խորհրդային Միության փլուզման տարիները, փոքր Հայաստանինը լինելու  է անհամեմատ ավելի սոսկալի, քանի որ այստեղ ոչ մի համակարգ չի աշխատելու։ Խոսքն ընդամենը ամիսների մասին է։ Հայաստանը չունի ոչ մի ռեսուրս՝ առանց նոր, էֆեկտիվ կառավարության դուրս գալու այս ճգնաժամից։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին