ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ հայր դառնալու կապակցությամբ։
«Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»,- գրել է Արմեն Սարգսյանն Ինստագրամում։