Խաղաղ օվկիանոսում ՝ Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի ափերի մոտ, 6.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքը: Գրում է Gazeta.ru-ն:
Ծառայության տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային կղզու Ուակատանե քաղաքից գրեթե 1,2 հազար կմ հեռավորության վրա:
Մարտի 4-ին տարածաշրջանում գրանցվել է ևս 3 երկրաշարժ՝ 7,2-ից 8,0 մագնիտուդ ուժգնությամբ: Նոր Զելանդիայի իշխանությունները հայտարարել են տարածաշրջանում ցունամիի առաջացման սպառնալիքի մասին:
Հյուսիսային կղզում բնակչության տարհանում է իրականացվել: