«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է հավասար վարձատրություն սահմանել տղամարդկանց և կանանց հավասար աշխատանքի համար, ինչը երաշխավորված կլինի վճարման մեխանիզմի թափանցիկությամբ: Գրում է Gazeta.ru-ն:
Համապատասխան նախագիծը ներկայացրել է ԵՄ հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլին:
Նա նշել է, որ աշխատավարձի թափանցիկության առաջարկը «կարևոր քայլ է կանանց և տղամարդկանց հավասար կամ հավասար արժեք ունեցող աշխատանքի համար հավասար վարձատրության սկզբունքի պահպանման ուղղությամբ»:
Ըստ Դալիի, նախաձեռնությունը հնարավորություն կտա աշխատողներին «պաշտպանել հավասար աշխատավարձի իրավունքը» և «վերջ տալ աշխատավարձի հարցում գենդերային կողմնակալությանը»:
Առաջարկությունը հիմնված է այնպիսի պայմանների վրա, ինչպիսիք են աշխատավարձերի ոլորտում աշխատավարձերի չափի թափանցիկության ապահովումը և «խտրականությունից տուժածների համար արդարադատության մատչելիության բարելավումը»:
Ավելի քան 250 աշխատող ունեցող գործատուները պետք է նաև տվյալներ հրապարակեն կանանց և տղամարդկանց միջեւ աշխատավարձերի տարբերության վերաբերյալ: Աշխատակիցներն իրավունք կստանան աշխատավարձի խտրականության համար փոխհատուցում ստանալ:
Օրինագիծը պետք է հաստատվի Եվրոպական խորհրդարանում և ԵՄ խորհրդում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը մշակել է գենդերային հավասարության ապահովման ծրագիր: