Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մարտի 5-ին՝ ուրբաթ օրը , Բաղդադ է ուղևորվել: Այդ մասին հայտնում է INA գործակալությունը: Նշվում է, որ Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում հովվապետին դիմավորել է երկրի վարչապետ Մուստաֆա ալ-Կազեմին: Գրում է Gazeta.ru-ն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու միակ ղեկավարն է, որն այցելել է Իրաք՝ Աբրահամ մարգարեի ծննդավայրը:
Նախօրեին՝ մարտի 4-ին, Հռոմի պապը հայտարարեց, որ կժամանի իրաքյան պետություն «որպես խաղաղության և հույսի ուխտավոր»:
Նա նաև մտադիր է երկար տարիներ տևած պատերազմից և ահաբեկչություններից հետո աղոթել Աստծուն ՝ ներման և հաշտության համար: