f

Անկախ

Քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 5-ին կազմակերպել է խորհրդակցություն՝  2020 թ․ հունիսի 11-ին կառավարության նիստում հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը քննարկելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։

Ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը, հանդիսանալով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։

«Համարակալման աշխատանքները պլանավորվում էր իրականացնել դեռևս անցած տարի, բայց, ցավոք, պատերազմի պատճառով այդ գործընթացը հետաձգվեց: Սակայն նույնիսկ այդ պայմաններում կառավարությունն այս ծրագիրն առաջնահերթ համարեց և այս տարի մենք կփորձենք այն իրականացնել», - նշել է Տիգրան Գաբրիելյանը, հավելելով, որ ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսների ընթացքում արդեն իսկ նախատեսվում է մեկնարկել համարակալման գործընթացը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կենդանիների համարակալումը կիրականացնեն «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցող, հատուկ վերապատրաստման դասընթացներին մասնակցած անասնաբույժները, ովքեր կհամարակալեն, կգրանցեն և էլեկտրոնային համակարգ կմուտքագրեն համապատասխան տվյալները։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում ՍԱՏՄ-ին  վերապահված է գործընթացի վերահսկողության և սպանդանոցային մորթի լիարժեք կազմակերպման հետ կապված կարևոր գործառույթ։ 

«Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում մինչև վերջերս սպանդանոցների քանակը բավարար մակարդակի չէր, որպեսզի լիարժեք վերահսկողություն իրականացնեինք, բայց այս տարվա մարտի 1-ից մենք անցել ենք 5-րդ ձևի վերահսկման ուժեղացված ռեժիմին և դա լինելու է շարունակական», - նշել է Նարեկ Հայրապետյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի արդյունավետ իրականացման, համարակալողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համարակալման և գրանցման համար համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկման, ինչպես նաև համայնքներում ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացման ու խորհրդատվության տրամադրման վերաբերյալ մի շարք հարցեր։

Հայաստան ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Նովովորոնեժի ատոմակայան՝ կայանների կրկնակի երկարաձգման փորձն ուսումնասիրելու համար
Դաշնակցությունն էլ որոշեց մասնակցել Հայաստանում թուրքական ընտրություններին
Գործարկվելու է Գայ համայնքի շչակը
«Տելեկոմ Արմենիա» ընկերության համասեփականատեր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ
Արմեն Սարգսյանն օրենքներ է ստորագրել
Ավարտվել է Շահումյան գյուղում տեղի ունեցած սպանության փորձի, մարդու առևանգման փորձի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Քիմիա հետազոտող պատանիները վստահ են՝ բնությունն ամենաստեղծագործ վարպետն է
Եթե իմ երեխուն չբերեն, չտան ինձ, ես իրանց ընտանիքով զբաղվելու եմ. Ես իրենց վատ երազն եմ լինելու. անհետ կորածի ծնող
«Անարգեցին ամուսնուս և մյուս հերոսների հիշատակը». զոհվածի այրի
Բորիս Ավագյանի կողմից հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս ազատվել է պաշտոնից
Եթե փորձեն կապարակնքումը պոկել եւ ներխուժել ԲԴԽ նախագահի աշխատասենյակ, դա կդառնա քրեորեն հետապնդելի արարք. Վարդազարյան
Ղարաբաղցի պաշտոնյան Փաշինյանի դաշինքի մի շարք պատգամավորների գործողությունները չարաշահում է անվանել
Ընտրական օրենսգքի փոփոխությունների մեծ փաթեթը ԱԺ-ում կքննարկվի հաջորդ շաբաթ. Համազասպ Դանիելյան
Փաշինյանն Արամ Հարությունյանի գործով չի հարցաքննվի. Հարությունյանի խափանման միջոցի հարցն էլ մնաց առանց քննության
Իսկ միգուցե մենք պետք է մտածենք «նոր եռանկյունի» կառուցելո՞ւ մասին. Քաղաքագետ
Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին. Politik.am
ՀՀ-ում արձանագրվում են թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր. ԱՆ-ն հորդորում է պահպանել որոշ կանոններ
Իլհամ Ալիևը՝ «նոր Սադամ Հուսեյն». Nationalinterest.org
Հունաստանը չի հարգում թուրք հպատակներին. Էրդողան
ԱԺ արտահերթ ընտրություններ լինելու դեպքում ՀՅԴ–ն կմասնակցի․ հայտարարություն
Ի՞նչ էին քննարկում Խաչատուր Սուքիասյանն ու Կամո Աղաջանյանը, և ինչո՞ւ էին լրագրողից պահանջում հեռացնել լուսանկարը
Մենք վերցրել ենք պարտականություն՝ սառեցնելու և կանգնեցնելու ատոմակայանի աշխատանքը, որը կունենա սարսափելի հետևանքներ մեր էներգետիկ անվտանգության վրա. Ավագյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է. Արա Զոհրաբյան. Tert.am
Ադրբեջանի ՊՆ-ն հանդիպել է բելառուսական պատվիրակությանը
ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ
Ավելին
Ավելին