f

Անկախ

Այս իշխանության նպատակները չեն համընկնում մեր պետության շահերի հետ. Կարեն Բեքարյան


Վերադառնալով նախապատերազմյան, պատերազմյան և հետպատերազմյան փուլերին, հասկանում ենք, որ իշխանության նպատակն այս պետության և հանրության հետ ունեն  0 առնչություն: Թե՛ պատրաստվող պատերազմը, թե՛ չավարտվող պարտությունը, և այն ամենը, ինչը մենք ունենք  այսօր, ապացույցն է այն բանի, որ այս իշխանությունը մեր ազգային, պետական շահերի հետ որևէ կապ չունի»: Այս մասին Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրուցում նշեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Խոսելով Արա Սաղաթելյանի հակաադրբեջանական գործունեության և նրա նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ Բեքարյանը նշեց.  «Աշխարհի ցանկացած կետում, ցանկացած պրոդյուսեր երջանիկ կլիներ, որ իր հովանավորյալը, ում համար աշխատում է, այնպիսի առաջընթաց ունենար, ինչպիսին ունի այդ «ֆեյքը»՝ «Գագիկ Սողոմոնյանը»: ԱԱԾ-ի անմիջական աշխատանքի արդյունքում այդ ֆեյքը դարձել է պոպուլյար: Մենք հասել ենք այն մակարդակին, որ, ենթադրենք, Արցախի սահմանը հատելու թույլտվության հետ կապված՝ գնացել է բանակցելու ոչ թե արտգործնախարարը, այլ սփյուռքի հանձնատարը»:

Լրագրողների դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այդ կեղծ օգտահաշիվը ստեղծվել է իշխանության կողմից ընդդիմադիրների դեմ օգտագործելու համար, Բեքարյանն ասաց.

«Կան հարցեր, որոնց պատասխանները ստանալու համար պետք չէ լինել իրավաբան կամ փաստաբան: Ես 2.5 տարուց ավել աշխատում եմ հանրային բաց դաշտում՝ ցույց տալու իշխանության սխալները, որոնք կործանման բերեցին: Երբևէ դուք տեսե՞լ եք որևէ մեկի հանդեպ անհարգալից վերաբերմունք, անձնական վիրավորանք: Այս ամենի բացատրությունը հետևյալն է. նորմալ, բանական մարդը չի կարող հաճույք ստանալ այն բառակազմը կարդալուց, որով ներկայանում է այդ ֆեյքը, պարզ է չէ՞, որ յուրաքանչյուր մարդ, ով կարդում է դա, արգահատանքով է լցվում ընդդիմադիր թևի նկատմամբ: Հիմա հարց եմ տալիս՝ երկրի հատուկ ծառայությունն ինչու է ոչ թե ուղղակի փակում այդ օգտահաշիվը, այլ այս ընթացքում, նույնիսկ պատերազմից հետո պահում է նրան:  Էլ ինչի՞ մասին է խոսքը:

Հարցին՝ արդյոք իշխանությունը փորձում է այսկերպ ուշադրություն շեղել, Բեքարյանն  ընդգծեց.

«Դուք կարդացեք Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան ԱԱԾ հայտարարությունը: Փոխարենը՝ տեսեք, թե ԱԱԾ-ն որքան մարդկային, ֆինանսական ռեսուրս է ծախսում այդ ֆեյքին գտնելու համար: Նորից եմ կրկնում՝ այս  իշխանության նպատակները այս պետության շահերի հետ չեն համընկնում»:

Կարեն Բեքարյան

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին