f

Անկախ

Հրամանագիրը, որով Գլխավոր շտաբի պետը ազատվում է, առոչինչ է. իրավաբան


«Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը հանդես է եկել վերլուծությամբ, որը վերաբերում է ՀՀ գլխավոր շտաբի պետի «պաշտոնանկության» գործընթացի իրավական հետեւանքներին:

Ստորեւ ներկայացնում ենք վերլուծությունը:

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման գործընթաց սկսելն ի սկզբանե հակասահմանադրական է եւ այդ գործընթացքում վարչապետի եւ նախագահի կողմից ընդունված ակտերն առոչինչ են եւ ենթակա չեն կատարման, իսկ կատարումը կարող է հանգեցնել պատասխանատվության:

ՀՀ սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ինչ վերաբերում է սահմանադրության 133-րդ հոդվածին, որի համաձայն Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այն չի վերաբերում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, քանի որ ինչպես արդեն նշվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման հետ կախված հարցերը կարգավորվում են Սահմանադրության 155-րդ հոդվածով, որտեղ նշված է, որ Զինված ուժերի շտաբի պետը նշանակվում է օրենքով սահմանված ժամկետով: «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Նշված իրավակարգավորումների լույսի ներքո պարզ է դառնում, որ մինչեւ պաշտոնավորման հինգ տարին լրանալը ԳՇ պետը չի կարող պաշտոնից ազատվել:

Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներին, նախ հարկ է նշել, որ 40-րդ հոդվածով սահմանվել են զինծառայողներին պաշտոնից ազատելու հիմքերը (դրանցից են այլ պաշտոնի նշանակվելը, զինվորական ծառայությունից ազատելը, հաստիքների կրճատումը եւ այլն): Նույն հոդվածում 2018 թվականին ավելացվել է 3 մասը, որի համաձայն՝

«…Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»:

Չքննարկելով նշված նորմի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը (մեր կարծիքով դա հակասահմանադրական է, քանի որ դրանով հիմք է դրվում Զինված ուժերի քաղաքականացմանը, եւ ամեն դեպքում կամայական որոշումները հակասում են իրավական պետության սկզբունքին), գտնում ենք, որ ամեն դեպքում այն կիրառելի չէ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցը լուծելիս, քանի որ ինչպես արդեն նշվել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Ի հավելումն նշվածի Հանրապետության նախագահի իրավասությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով նրան ավել իրավունք չի կարող տրվել, իսկ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն իրավասու չէ դադարեցնել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Հավելյալ մանրամասները՝ համապատասխան նորմատիվ հղումներով, նկարագրված են գործընկեր Արամ Օրբելյանի տեղեկանքում:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ նախ սահմանադրությամբ ՀՀ վարչապետին եւ նախագահին զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու իրավասություն վերապահված չէ եւ, երկրորդ, առկա չէ որեւէ իրավական հիմք, որով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունները կարող են դադարեցվել:

Այսպիսով, Հանրապետության նախագահի հրամանագիրը, որով Գլխավոր շտաբի պետը ազատվում է (անկախ նրանից կստորագրի Հանրապետության նախագահը այն, թե ոչ, համապատասխան ակտը համարվելու է Նախագահի հրամանագիր) առոչինչ է (ընդունվելու է դրա իրավասությունը չունեցող անձի կողմից): Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2֊րդ մասի համաձայն որ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից (բնականաբար նաեւ՝ իրավունքի ուժով ընդունման պահից) իրավաբանական ուժ չունի եւ ենթակա չէ կատարման կամ կիրառման: Հաշվի առնելով նշվածը, հանգում ենք այն եզրակացության, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է շարունակի պաշտոնավարել:

Ցավոք, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տարած հայտարարությամբ նշվում է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իր պարտականությունների կատարումը կշարունակի ընդամենը մի քանի օր: ՀՀ ԳՇ պետի կողմից իր լիազորությունների իրականացումը դադարեցնելը դեմ է սպայի պատվին, քանի որ դրանով նա կդրժի զինվորական երդումը, ինչպես նաեւ առերեւույթ կհանգեցի քրեական պատասխանատվության:

Այսպես ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդված համաձայն՝ հանցագործություն է համարվում զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ: Արարքի կատարումը ռազմական դրության ժամանակ համարվում է ծանր հանցագործություն:

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից առաջարկություն ներկայացնելուն, ապա այս պարագայում առերեւույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով սահմանված «Պաշտոնական լիազորությունները անցնելը» հանցագործության հատկանիշներ։ Պաշտոնական լիազորությունների անցնել է համարվում պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին: Ընդ որում նույն հոդված երրորդ մասով առավել խիստ պատասխանատվություն է սահմանված, եթե արարքի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ: Տվյալ դեպքում որպես ծանր հետեւանք կարող է դիտվել ՀՀ զինված ուժերի միանձնյա եւ կենտրոնացված ղեկավարման սկզբունքի խաթարումը կամ դրա սպառնալիքը: Ընդ որում նույն հոդվածով կարող է պատասխանատվություն առաջանալ նաեւ Հանրապեպետության նախագահի համար, եթե Սահմանադրությամբ ամրագրված չլիներ ՀՀ նախագահի անձեռնամխելությունը: Ամեն դեպքում Հանրապետության նախագահի պատասխանատվությունը նույնպես կարող է քննարկման առարկա դառնալ սահմանադրության տառացի մեկնաբանման դեպքում, քանի որ համաձայն Սահմանադրության վերջինս անձեռնմխելի է գործողությունների համար, բայց ոչ անգործության, ինը առկա է սույն դեպքում: Նմանատիպ քրեական պատասխանատվություն կարող է առաջանալ նաեւ ցանկացած այլ անձի նկատմամբ, ով համաձայնվի եւ փորձի կիրարկել Նախագահի հրամանագիրը, եթե վերջինս՝ ըստ վարչապետի «իրավունքի ուժով ուժի մեջ մտնի»:

Հաշվի առնելով նշվածը, կոչ ենք անում մնալ օրինականության շրջանակներում եւ չձեռնարկել Սահմանարությունից եւ օրենքներից չբխող գործողություններ, իսկ ակտը «ընդունած» մարմիններին կոչ ենք անում անհապաղ վերացնել համապատասխան առոչինչ ակտը, ապահովելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնավարումը մինչեւ օրենքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ Գլխավոր շտաբի պետին կոչ ենք անում շարունակել ծառայությունը եւ այն չդադարեցնել հիմք ընդունելով առոչինչ վարչական ակտը եւ կատարելով այն:

ՀՀ Գլխավոր շտաբ

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին