f

Անկախ

«Անդրանիկ Քոչարյանն ամենակեղտոտ հայհոյանքներն է հնչեցրել Գագիկ Ջհանգիրյանի մասին». Ռուբեն Հայրապետյան.aravot.am


Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, այժմ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանին բարկացրել է այն, որ երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջը հրավիրել են ՀՔԾ:

«Տղամարդ եղեք, մարդ եղեք, այ անթասիբներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը`խոսքն ուղղելով իշխանության ներկայացուցիչներին: «Երեխեքին ծնողի համար ինչի՞ եք պատասխանատվության կանչում: Կամ կնոջը կանչել եք պատասխանատվության ինչի՞ համար, որ ամուսինը Վարդազարյան Ռուբե՞նն է:

Չե՞ն մտածում, որ մի օր Վարդազարյան Ռուբենը մեղադրանք է կարդալու դա անողների նկատմամբ»,- իր վրդովմունքը փոխանցեց Ռուբեն Հայրապետյանը`տարակուսանք հայտնելով, որ նման որակով իշխանությունն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների:

«Օրենքից է խոսում, ի՞նչ օրենքից է խոսում: Շուտով այնպիսի բաներ կպարզվեն, կտեսնեք, թե ինչեր են արել սրանք: Անօրինական է՞լ ինչեր պետք է անեն, որ մեր ազգը կամ քաղաքական ուժերը հասկանան, որ սրանց հետ ոչ մի քաղաքական ճանապարհ չկա: Նույն ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, չեն տեսնո՞ւմ, անօրինական էլ ինչե՞ր պիտի անի իրենց գլխին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը`չժխտելով, որ իրենց իշխանության տարիներին էլ սխալներ թույլ են տրվել, բայց, գտնում է, որ այն ժամանակ գործընթացները քաղաքական տրամաբանությունից դուրս չեն եկել եւ երբեք, որեւէ գործչի հետ անհամաձայնությունը պատճառը չի դարձել, որպեսզի նրա երեխաների կամ կնոջ հետ հաշվեհարդար տեսնեն, ինչպես հիմա է լինում, օրինակ, Հրայր Թովմասյանի երեխաների պարագայում, Գագիկ Ծառուկյանի տղայի, իր որդու, երկրորդ եւ երրորդ նախագահների երեխաների, Ռուբեն Վարդազարյանի կնոջ եւ այլն:

Մեր զրուցակիցը նաեւ ուշադիր հետեւել է խորհրդարանում, Ռուբեն Վարդազարյանի վրա իշխող խմբակցության պատգամավորների հարձակումներին: «Ռուբեն Վարդազարյանն իրեն պահել է անկախ դատական համակարգի ղեկավարի կեցվածքով, բայց իրենք հարձակվել են այդ մարդու վրա, որպեսզի Հայաստանում ամենահայտնի, կոռումպացված անձնավորությանը`Գագիկ Ջհանգիրյանին, դարձնեն իրեն կամակատարը:

Քոչարյան Անդրանիկ կոչեցյալը, գոնե ես, տարիներ շարունակ, լսել եմ, թե ինչ կարծիք ունի Գագիկ Ջհանգիրյանի մասին: Աշխարհի ամենակեղտոտ հայհոյանքներն է հնչեցրել նրա հասցեին, աշխարհի ամենաբացասական կարծիքն է ունեցել Գագիկ Ջհանգիրյանի մասին, հիմա նրանք հայտարարում են, որ ընկերներ ու եղբայրներ են:

Վաղարշակ Հարությունյանին իմ ներկայությամբ հազար ու մի անուն է կպցրել: Ինքը, իհարկե, հիմա կհերքի, հիմա ամեն ինչն է հերքում, նույնիսկ այդքան տղամարդկություն ու համարձակություն չունի, որ ասի`ասել եմ: Քոչարյան Անդրանիկը Վարդազարյան Ռուբենին քննադատում է`իր ընկերոջ հետ շփումների համար… երբ մենք իշխանություն ենք եղել, դու եղել ես ընդդիմադիր եւ բոլոր իշխանությունների դեմ խոսել ես. Երբեք`ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չի եղել մեկ անգամ, որ ինձ ասեն`ինչո՞ւ ես շփվում Քոչարյան Անդրանիկի հետ:

Ընկերությունն ինձ համար բարձր արժեք է: Երբ տեսա Վարդազարյան Ռուբենի հետ իր խոսելաձեւն ու պահելաձեւը, երբ ինքը վիրավորում է Վարդազարյան Ռուբենին`ընկերություն անելու համար, մեղադրում է Վանեցյանի հետ ընկերություն անելու համար, հասկացա, որ այդ մարդուն չի կարելի…

ժամանակին, երբ ես հազար ու մի հարցով իր կողքին կանգնած էի, մեր իշխանությունից ոչ ոք չէր ասում`ինչո՞ւ ես օգնում էդ մարդուն: Գովելի է, երբ մարդը իշխանության ներկայացուցիչ լինելով`ընկերություն է անում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու հետ`առանց քաղաքական միջամտությունների»:

 Ռուբեն Հայրապետյանը նաեւ հեգնում է. «Քոչարյան Անդրանիկը կարող է միայն լրագրողի վրա գոռա, ուրիշ բան չունեմ ասելու»: Հիշեցմանն էլ, որ ժամանակին իր հարաբերություններն էլ լրագրողների հետ հարթ չէին, նա պատասխանեց. «Եթե ես ժամանակին որեւէ լրագրողի հետ ինձ պահել եմ կոպիտ`դա չի նշանակում, որ արել եմ ճիշտ: Եղել են պահեր, երբ լրագրողն ինձ հունից հանել է, բայց ես պետք է ունենայի այնքան զսպվածություն, որ տիրապետեի ինձ:

Չեմ տիրապետել: Ընդունում եմ իմ սխալը: Բայց, որ ես սխալ եմ արել, դա չի նշանակում, որ հիմա իրենք պիտի անեն`ասեն ինչի էր Ռուբեն Հայրապետյանն անում»: Ռուբեն Հայրապետյանն, առհասարակ, տպավորություն ունի, որ Հայաստանում իրավաբանություն հասկացողությունը վերացել է. «Բոլոր իշխանությունները ժամանակավոր են, բայցի իշխանությունից բացի, մարդը պետք է նաեւ ուղեղ ունենա, որ հասկանա`պիտի անի բաներ, որոնց համար կարողանա պատասխան տալ: Իշխանությունը հավերժ չի, երկու-երեք-հինգ տարի էլ ձգի. հետո՞: Ո՞նց են պատասխան տալու: Նույն քննիչները, որ հոդվածները շարում են մարդկանց վրա, 300-400 հազար դրամանոց ստրուկներ են, ի՞նչ են վաղը պատասխանելու, երբ նստելու են ուրիշ քննիչների դիմաց»: Նա չի հասկանում նաեւ, թե Արա Սաղաթելյանին ինչի՞ համար էին կալանավորել. «Ի՞նչ է, Նիկոլի կողմնակից չի՞: «Սասնա ծռերից» ավելի ծանր հանցագործությո՞ւն է կատարել, որ բանտում են պահում»: Այն, ինչում մեղադրում են Արա Սաղաթելյանին, վստահաբար ասում է`«դա իր ոճը չէ»: Ավելին, գտնում է, որ Արա Սաղաթելյանը Հայաստանում մնացած եզակի մտավորական մարդկանցից է ու առնվազն հիմարություն է նրան նման մեղադրանք ներկայացնելը: 2016-ին, քառօրյա պատերազմի ժամանակ իր աչքով է տեսել Արա Սաղաթելյանի եւ Միքայել Մինասյանի կատարած աշխատանքը, վստահ է, որ այժմ էլ իշխանական համակարգը չի կարողացել Արա Սաղաթելյանի կատարած աշխատանքի գոնե չնչին տոկոսն անել`արտաքին աշխարհի հետ տեղեկատվական կապի առումով: Ու ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու են ինքը, Միքայել Մինասյանը, Գագիկ Բեգլարյանը եւ այլք գտնվում հետապնդումների մեջ, այն դեպքում, երբ Հայաստանում կարող էին օգտակար լինել: Նաեւ չի հասկանում, թե ինչո՞ւ այդպես էլ չձերբակալվեց Հրանտ Մարգարյանի վրա հարձակվող անձը, չի ձերբակալվում Նարեկ Մալյանի վրա հարձակվողը, կամ այն ոստիկանը, որը լրագրողին հրում`գցում է գետին:

Իր`Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված գործով էլ առայժմ նոր զարգացումներ չկան, իր կարծիքն էլ չի փոխվել. «Պատվերով գործ է: Կգա ժամանակը եւ կտեսնեք, թե ինձ վերաբերվող քրեական գործերով ինչքան իրավապահ մարմինների աշխատողներ են դատապարտվելու`սուտ մատնությունների, անհիմն մեղադրանքներ առաջադրելու համար: Մանրամասն գիտեմ, թե ո՞վ եւ ի՞նչ կարգի հանցագործություններ է արել`իմ եւ իմ ընտանիքի դեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
 

Ռուբեն Հայրապետյան անդրանիկ Քոչարյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Նովովորոնեժի ատոմակայան՝ կայանների կրկնակի երկարաձգման փորձն ուսումնասիրելու համար
Դաշնակցությունն էլ որոշեց մասնակցել Հայաստանում թուրքական ընտրություններին
Գործարկվելու է Գայ համայնքի շչակը
«Տելեկոմ Արմենիա» ընկերության համասեփականատեր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ
Արմեն Սարգսյանն օրենքներ է ստորագրել
Ավարտվել է Շահումյան գյուղում տեղի ունեցած սպանության փորձի, մարդու առևանգման փորձի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Քիմիա հետազոտող պատանիները վստահ են՝ բնությունն ամենաստեղծագործ վարպետն է
Եթե իմ երեխուն չբերեն, չտան ինձ, ես իրանց ընտանիքով զբաղվելու եմ. Ես իրենց վատ երազն եմ լինելու. անհետ կորածի ծնող
«Անարգեցին ամուսնուս և մյուս հերոսների հիշատակը». զոհվածի այրի
Բորիս Ավագյանի կողմից հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս ազատվել է պաշտոնից
Եթե փորձեն կապարակնքումը պոկել եւ ներխուժել ԲԴԽ նախագահի աշխատասենյակ, դա կդառնա քրեորեն հետապնդելի արարք. Վարդազարյան
Ղարաբաղցի պաշտոնյան Փաշինյանի դաշինքի մի շարք պատգամավորների գործողությունները չարաշահում է անվանել
Ընտրական օրենսգքի փոփոխությունների մեծ փաթեթը ԱԺ-ում կքննարկվի հաջորդ շաբաթ. Համազասպ Դանիելյան
Փաշինյանն Արամ Հարությունյանի գործով չի հարցաքննվի. Հարությունյանի խափանման միջոցի հարցն էլ մնաց առանց քննության
Իսկ միգուցե մենք պետք է մտածենք «նոր եռանկյունի» կառուցելո՞ւ մասին. Քաղաքագետ
Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին. Politik.am
ՀՀ-ում արձանագրվում են թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր. ԱՆ-ն հորդորում է պահպանել որոշ կանոններ
Իլհամ Ալիևը՝ «նոր Սադամ Հուսեյն». Nationalinterest.org
Հունաստանը չի հարգում թուրք հպատակներին. Էրդողան
ԱԺ արտահերթ ընտրություններ լինելու դեպքում ՀՅԴ–ն կմասնակցի․ հայտարարություն
Ի՞նչ էին քննարկում Խաչատուր Սուքիասյանն ու Կամո Աղաջանյանը, և ինչո՞ւ էին լրագրողից պահանջում հեռացնել լուսանկարը
Մենք վերցրել ենք պարտականություն՝ սառեցնելու և կանգնեցնելու ատոմակայանի աշխատանքը, որը կունենա սարսափելի հետևանքներ մեր էներգետիկ անվտանգության վրա. Ավագյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է. Արա Զոհրաբյան. Tert.am
Ադրբեջանի ՊՆ-ն հանդիպել է բելառուսական պատվիրակությանը
ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ
Ավելին
Ավելին