Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ են վարել և քննարկել երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվում է, բնակչությունը պատվաստվում է: Ապրիլից, Թուրքիայի իշխանությունների հաշվարկի համաձայն, հնարավոր կլինի «անարգել ու անվտանգ» զբոսաշրջության մեկնարկը տալու համար:
Էրդողանը Մերկելի հետ զրույցում բարձրացրել է սիրիացիներին հայրենիք վերադարձնելու հարցում ԵՄ օգնության հարցը, ինչպես նաև խոսել Արևելյան Միջերկրական ծովի և Էգեյան ծովի վերաբերյալ Անկարայի դիրքորոշման մասին:
Փետրվարի կեսերին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: