Պերուացի դիվանագետ և ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարը կյանքից հեռացել է 101 տարեկան հասակում: Այդ մասին հայտնել է Andina գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագետի որդուն՝ Ֆրանցիսկո Պերես դե Կուելյարին: Գրում է Gazeta.ru-ն:
«Հայրիկը մահացել է այսօր երեկոյան (մարտի 4-ին) մի քանի դժվար շաբաթներից հետո և հանգչում է խաղաղությամբ», - ասել է Ֆրանցիսկոսը:
Խավիեր Պերես դե Կուելյարը ՄԱԿ-ի հինգերորդ գլխավոր քարտուղարն էր և այդ պաշտոնը զբաղեցրել է 1982 թ. հունվարի 1-ից մինչև 1991 թ. դեկտեմբերի 31-ը: