f

Անկախ

Ռուսաստանը չմիջամտելու և անգործության սահմանագծում


«Ղարաբաղյան երկրորդ պատերազմին հետևած սուր ճգնաժամը Հայաստանի ներսում ստիպում է ռուսաստանյան ղեկավարությանը կրկին ուշադրություն դարձնել կովկասյան դաշնակցին այժմ արդեն նրա ներքաղաքական կայունության տեսանկյունից: Ավելի լայն առումով, ըստ երևույթին, խոսքն այն մասին է, թե Ռուսաստանի արտաքին քաղաքանության մեջ որն է հարևանների ներքին կյանքին չմիջամտելու և նրանց ներքին գործերին անտարբերությամբ վերաբերվելու սահմանը»,- գրում է  մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը (Между невмешательством и бездействием. Как России реагировать на кризис в Армении):

Նա նշում է Արցախյան պատերազմից հետո այն գլխավոր խնդիրները, որոնց լուծումն է հետապնդում Ռուսաստանը տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու համար (ապահովել հրադադարի ռեժիմը Արցախում և ռուսական հովանու տակ պահել հայ-ադրբեջանական երկխոսությունը` թիրախավորելով տնտեսական և ենթակառուցվածքների նախագծերը, ինչպես նաև սահմանափակել Թուրքիայի դերը, որպեսզի նա  չանցնի դիտորդական սահմանը): Այդ նպատակներին հասնելու համար, ինչպես նշում է հեղինակը, ամենահեշտ լուծումը կլիներ Երևանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի մնալը, քանի որ նրա տապալումը վտանգի տակ կդնի հրադադարի ռեժիմի պահպանումը և հետևաբար Արցախում ռուսական ռազմական ներկայությունը:  Մանավանդ որ պատերազմի ավարտից չորս ամիս անց որևէ խնդիր չի առաջացել:

Սակայն քաղաքական անկայունությունը Հայաստանում, ինչպես երևում է, արդեն անհանգստացնում է ռուսական քաղաքական փորձագետներին. փակուղային իրավիճակ է առաջացել:

Այս անհանգստությամբ հանդերձ, սակայն, հեղինակը կա՛մ լրիվ չի տիրապետում այստեղ կատարվող իրադարձությունների մասին տեղեկություններին, կա՛մ, ըստ էության, բավական անհաջող սեթևեթում թե խուսանավում է, երբ Փաշինյանի այլընտրանք է մատնանշում միայն նախկին նախագահներ Քոչարյանին ու Սարգսյանին. «Վարչապետ Փաշինյանը, որ պարտված պատերազմի և Ղարաբաղի կորստյան պատասխանատուն է, վայելում է բնակչության փոքրամասնության աջակցությունը: Բայց նաև նրա այլընտրանքը՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի այսպես կոչված անկախ ղարաբաղյան կլանը, մերժվում է քաղաքացիների մեծամասնության կողմից»:

Նա իրավացիորեն արդարացնում է Ռուսաստանի՝ մեր ներքաղաքական կյանքին չմիջամտելու և սոսկ սեփական շահերը հետապնդելու կեցվածքը՝ որակելով դա ռեալիստական: «Ռեալիզմ, սակայն, չի նշանակում հեռու մնալ, մանավանդ երբ խոսքը ռուսական շահերի մասին է: Ռազմական տապալման հարուցած նվաստացման և գործող  իշխանություններից  ու ընդդիմությունից հիասթափության խորապատկերում հայ հասարակության մեջ մեծանում է անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ»:

Սա է սոսկ ռուսական քաղաքականության էությունը՝ պաշտպանել սեփական շահերը և միաժամանակ  վայելել հայ հասարակության վստահությունը: Բնական է, բայց ինչպե՞ս:

Մանրամասն նկարագրելով այս տարածաշրջանում Ռուսաստանի և Հայաստանի շահերն ու նրանց հարաբերությունների առանձնահատկությունները (որոշ թեզերին, իհարկե, կարելի է համաձայնել, մյուսներին ընդդիմախոսել), հեղինակն ամենակարևոր շեշտադրումն է անում, որը մենք պետք է այսօր ամեն վայրկյան մեր աչքի առաջ ունենանք. «Հարավային Կովկասի առնչությամբ, Հայաստանի հետ սերտ կապերով հանդերձ, որոնք պետք է պահպանել և զարգացնել, Ռուսաստանի համար կարևոր են հարաբերությունները հարևան Ադրբեջանի և տարածաշրջանային տերության՝ Թուրքիայի հետ: Թող որ դրանք որակապես այլ հարաբերություններ են, քան Հայաստանի հետ, բայց ակնհայտ է, որ պակաս կարևոր չեն»:

Եվ այս իրավիճակում հեղինակը հարցի լուծումը համարում է այսպես կոչված կոնստրուկտիվ միջամտությունը: Այսինքն՝ հարգել հայկական պետության ինքնիշխանությունը և ժողովրդի՝ սեփական քաղաքական ընտրությունը կատարելու իրավունքը, միաժամանակ իսպառ հեռու չմնալ այստեղ կատարվող գործընթացներից և մշտական ու ավելի գործուն կապ պահպանել բոլոր քաղաքական և հասարակական ուժերի հետ, ոչ թե միայն իշխանության ղեկին եղողների կամ Մոսկվայի հետ հատուկ կապեր ունեցողների հետ:

Հետևաբար Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը Հայաստանում, ըստ քաղաքագետի, պահանջում է վերանայել ռուս-հայկական հարաբերությունները: Իսկ դրա համար Մոսկվային անհրաժեշտ է հուսալի գործընկեր Երևանում:

«Հուսալի չի նշանակում դյուրաթեք կամ ամեն ինչում զիջող. նման մեկը չի կարող պահել երկիրը և միայն վնաս կբերի Ռուսաստանի շահերին: Պետք է հենվել միայն ամուր և դիմացկուն բանի վրա»,- շեշտում է հղինակը և ամփոփում:- «Ո՛չ Փաշինյանը, ո՛չ Քոչարյան-Սարգսյանը տարբեր պատճառներով, բարեբախտաբար թե դժբախտաբար, չեն կարող նման գործընկեր դառնալ: Կարո՞ղ է Հայաստանում հայտնվել մի ըմբռնելի ուժ, որը ունակ լինի համախմբելու պառակտված, հոգնած, հուսահատված հասարակությանը և միաժամանակ լուրջ գործընկեր և ռազմավարական դաշնակից դառնալու Մոսկվայի համար: Առայժմ այդ ուժը չի երևում, բայց այն պետք է համառորեն փնտրել և գտնելով, անհրաժեշտության դեպքում, օգնել նրան»:

Այն, որ այդ ուժը կա և արդեն մի քանի ամիս է, ինչ համախմբել է հասարակությանը, Հայրենիքի փրկության շարժումը, որը ներառում է բազմաթիվ քաղաքական ուժեր և փորձագիտական շրջանակներ, ներառյալ Քոչարյանին և Սարգսյանին, քաղաքագետի աչքին չի երևում: Չի երևում նաև այն հանգամանքը, որ Փաշինյանի այլընտրանքը մեկ-կամ երկու քաղաքական ուժեր կամ մեկ-երկու անձինք չեն, այլ շատ տարբեր ուժեր, որոնք մի կողմ են դրել իրենց քաղաքական շահերը և համախմբվել են մի հարցի շուրջը՝ վերացնել Հայաստանին սպառնացող թիվ մեկ վտանգը՝ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը և Հայաստանի վերջնական անկումը: Փաշինյանն այս պահին ձեռնտու է Ռուսաստանին, հեռանկարում՝ ոչ:  Բայց առկա շարժումն էլ ձեռնտու չէ, ինչպես երևում է, ո՛չ ներկայում, ո՛չ հեռանկարում: Բայց դա իրենց «ռեալիստական» կամ «կոնստրուկտիվ» խնդիրն է: Մեզ մնում է միայն մեր վճռական գործողություններով հասկացնել նման մտածողներին, որ այս կամ այն պետության (թեկուզ դաշնակից) շահերը և մեր հայրենիքի պահպանությունը միանգամայն տարբեր հարթությունների խնդիրներ են: Մեր պայքարը քաղաքական չէ, այլ գոյատևման, հետևաբար չունի այլընտրանք:

Աշխարհում Ռուսաստան Հայաստանյան քաղաքական ճգնաժամ Դմիտրի Տրենին

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին