f

Անկախ

«Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ անձն իրեն շփոթում է պետության հետ»․ մասնագետների արձագանքը վարչապետի աշխատակազմի առաջարկությանը


«Մեկ անձի վախերի հերթական դրսևորում», «երկիրը դեպի տոտալիտարիզմ տանող հերթական քայլը»․ այսպես են ոլորտի մասնագետները բնորոշում վարչապետի աշխատակազմի առաջարկը Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ կազմից հանելու և վարչապետին ենթակա առանձին մարմնի վերածելու նախաձեռնությունը։

Հանրային քննարկման է ներկայացվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։  Այն առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը դարձնել վարչապետին ենթակա մարմին։ Հիմնավորումը հետևյալն է՝ այն ինքնուրույն կառույց է, որի գործունեությունը միշտ չէ, որ պայմանավորված է ԱԱԾ մասնակցությամբ։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ օրենսդրական փոփոխության այս նախաձեռնությունը  «ծնվել է Նիկոլ Փաշինյանի այն մտայնությունից, որ պետական պահպանության ծառայությունը նույնն է, թե Նիկոլ Փաշինյանի պահպանության ծառայությունը»։

 «Կրկին  գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այդ անձն  իրեն շփոթում է պետության հետ։ Դա է  պատճառը,  որ ուզում է  այս ծառայությունն ուղիղ վարչապետի ենթակայության մարմին սարքել,  այն դեպքում, երբ Պետական պահպանության ծառայությունը չի զբաղվում միայն մեկ  անձի մարմնի պահպանությամբ։ Այն շատ լուրջ գործառույթներ ունեցող մի մարմին է, որը բացառված չէ, որ իր գործունեության ընթացքում անհրաժեշտություն ունենա շատ ավելի սերտ հարաբերվել իրավապահ այլ մարմինների, մասնավորապես ԱԱԾ-ի հետ, քան այն դեպքում, երբ կլինի լրիվ առանձին,  վարչապետին ենթակա մարմին»,- ասում է Վարոսյանը։

Նրա կարծիքով՝ օրենսդրական այս նախաձեռնությամբ նեղացվում է Պետական պահպանության գործունեության շրջանակը։

 «Սա մեկ անձի վախերի հերթական դրսևորումն է։ Նաև այստեղ վստահության խնդիր կա։ Ես կարծում եմ, որ սրանով նաև Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ այնքան էլ չի վստահում ԱԱԾ-ին, ինչը  մեր համընդհանուր ողբերգության  մեջ ևս մեկ ողբերգական դետալ է»,- ասում է փաստաբանը։

Հարցին, թե ինչ հետևանքներ կարող է առաջացնել օրենքի նախագծի ընդունումը, Վարոսյանը դժվարանում է պատասխանել։ «Դժվար է ասել։ Առհասարակ այս իշխանությունների  ձեռնարկած քայլերն այնքան անտրամաբանական ու չհաշվարկված են, որ հիմնականում  հետևանքների չեն էլ հանգեցնում։  Աստված տա, որ սա էլ լինի նրանց հերթական քայլը պարզապես քայլ կատարելու համար»,- ասում է նա։

Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ տեղի ունեցողը 2018-ից ի վեր Հայաստանում ծավալվող գործընթացների շարունակությունն է։

«Հիշեցնեմ մի քանի դիպվածներ, թե  իշխանությունը վերջնական ամրապնդելուց՝ այն է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո  հետո ինչ փոփոխություններ տեղի ունեցան ՀՀ-ում կառավարության մակարդակով՝ լուծարվեց Սփյուռքի նախարարությունը և վարչապետի աշխատակազմում ստեղծվեց  Սփյուռքի վարչություն,  «Պետական վիճակագրական ծառայության մասին»  օրենքը փոխվեց և այն դարձավ վարչապետին կից։ Այս շարքը կարելի է շարունակել։ Այսինքն վարչապետը չի պատկերացնում թեկուզ  ձևականորեն  անկախ պետական կառույցներ։ Բոլորը  պետք է անմիջականորեն ենթարկվեն իրեն և կատարեն իր հրահանգները»,- ասում է Իշխանյանը։ 

Անդրադառնալով իրողությանը, որ ԱԱԾ-ն ևս վարչապետին ենթակա կառույց է, իսկ Պետական պահպանության ծառայությունն էլ ներկայում ԱԱԾ կազմում է, Իշխանյանը նշում է․ «Նա նույնիսկ իրեն  ենթակա կառույցի մեջ հատուկ ստորաբաժանմանը չի վստահում, ուզում է, որ այդ կառույցի ղեկավարը ևս   ուղղակիորեն  իրեն ենթարկվի։ Նա ոչ մեկին չի վստահում, չի վստահում  ԱԺ նախագահին և նրա տեղակալին, որ իր թիմից են, նա չի վստահում իր նախարարներին, նա չի վստահում իմքայլական որևէ մեկին։ Նրա միակ ցանկությունն է, որ բոլորն  ուղղակիորեն իրեն ենթարկվեն և իր ստորագրությամբ  նշանակվեն կամ ազատվեն աշխատանքից, անգամ  ոչ միջնորդավորված»։

Իշխանյանը նշում է, որ տեղի ունեցող զարգացումները և առաջարկվող փոփոխությունները պետք է դիտարկել հենց տոտալիտար մտածողության տեսանկյունից։

 «Սովորաբար  տոտալիտար համակարգերում կան հետևյալ սկզբունքները՝  նախ այն հիմնված է լինում որևէ գաղափարախոսության վրա՝ ազգայնական, ձախակողմյան, կրոնական, Հայաստանի իշխանությունը չունի ոչ մի  գաղափարախոսություն, բացի իշխանությունը յուրացնելուց և այն պահելուց։ Երկրորդ, ցակացած տոտալիտար իշխանության ռեսուրսը կամ իր էներգետիկ, այն է՝ նավթագազահյին պաշարներն են, դիցուք ինչպիսին է Սաուդյան Արաբիան, կամ որևէ հզոր պետության հովանավորությունն ունի, ինչպես Հյուսիսային Կորեան Չինաստանի։ Առանց գաղափարախոսության և  հովանավորության որևէ տոտալիտար պետություն  չի կարող գոյատևել։  Համակարգը կփլուզվի՝ պետությունը հետը կործանելով»,- ասում է Իշխանյանը։

Նա շեշտում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չունեն ոչ գաղափարախոսություն, ոչ նավթագազային ռեսուրսներ։ «Առայժմ  նաև չկա որևէ պետություն, որն իր շահերից  ելնելով այդ տոտալիտար իշխանությանը կհովանավորի։ Ինչո՞ւ եմ շեշտում առայժմ, քանի որ կասկածներ կան, որ այդ պետությունը կարող է լինել Թուրքիան Ադրբեջանի հետ միասին»,- ասում է նա։

Նշենք, որ նախագծի հանրային քննարկումը նախատեսված է մինչև մարտի 19-ը։

 

Երվանդ Վարոսյան Ավետիք Իշխանյան Նիկոլ Փաշինյան պետական պահպանության ծառայություն խմբագրի ընտրանի

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին