Վայ, ձեր զուլումը չբլի. անծանոթներից ում դուր չեն գալիս ՖԲ-ում մեկնաբանություններս, նայում է էջս՝ Երկիր Մեդիայում աշխատած լինելս տեսնելով ինձ փորձում ստորացնել որպես դաշնակցական, կադաստրում աշխատած լինելս տեսնելով, ուզում են, որ բկիս կանգնեն նախկինների տված կերն ու ժողովրդից պոկածս, թեթևակի մոտիկները Վազգեն Մանուկյանի ստրուկը լինելս են երեսով տալիս...
Ինչ եմ ուզում ասել, քանի որ սենց հուժկու հարվածներով դիմակս պատռել եք արդեն, էսօր ուզում եմ ջերմ խոսքեր գրել Ռիտա Սարգսյանի մասին, որովհետև նրան նվիրված երգը ինձ շատ հուզեց: Հիշեցի, որ մի քանի տարի առաջ ծանր հիվանդությունից մահացած մեր լրագրող գործընկերուհուն ոչ միայն օգնել էր գումարով, այլև մինչև կյանքի վերջին օրը հիվանդանոց այցելելով: Այդ գործընկերուհուն երբեք մոտիկից չեմ ճանաչել, բայց հիմա նաև իր վրեժն եմ լուծում: Տարիներ առաջ Ֆեյսբուքում նա փորձեց շնորհավորել Ռիտա Սարգսյանի ծնունդը. էդ իիիինչ հարձակում իրագործեց հայտնի ոհմակը...
Ռիտա Սարգսյանի հետ տետ ա տետ մեկ անգամ եմ շփվել. ընդհանուր ծանոթի ծնունդ էր: Անկեղծ եմ ասում՝ զարմացել էի ու հավանել. ուրախ, երաժշտական, մարդամոտ, օրհներգի ժամանակ նստածներին անկեղծորեն ոտքի հանող. հետո՞ ինչ, որ ծնունդ է: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, հաճելիորեն զարմացա, որ անունս գիտեր, ու ձևեր չթափեց՝ իսկ դու՞ք ով եք: Հետո էլ երբեք կյանքում չհանդիպեցինք, բայց գիտեի, որ օգնության ձեռքն ամեն տեղ հասնում է՝ ծանր հիվանդ երեխաներ, մեծահասակներ...Դե երբ արդեն մշակույթի նախարարի մամուլի քարտուղարն էի, տեսա, որ այս ոլորտում էլ է օգնում, Օպերայի հյուրերի սրահի, Թիֆլիսում Թումանյանի տան կահավորում, համերգների, ցուցահանդեսների կազմակերպում...Հա, մի քիչ շատ էր մտնում այդ ոլորտ, դա էլ կար:
Բայց լայնախոհության երկու դրվագ պատմեմ: Երևի հիշում եք, Թումանյանի թանգարանում միցուցահանդես սկանդալի առիթ դարձավ. նյութերում Սերժ Սարգսյանի նախագահումը ստալինյան ղեկավարման կողքը դնող ցուցանակ կար. պետակա՛ն թանգարանում: Տնօրեն Թուխիկյանն այդ թանգարանի տնօրենի պաշտոնում մնաց այնքան, մինչև նիկոլենք փոխնախարար նշանակեցին. իսկ այդտեղ՝ գիտեք, մինչև պարզապես լռեց ու Նիկոլին չպաշտպանեց:
Մյուս դրվագը Վահան Արծրունին է, որն ընդդիմադիր էր Սերժ Սարգսյանի իշխանությանը, բայց որի համերգը կազմակերպել էր Ռիտա Սարգսյանը: Ավելին, Արծրունին՝ Զվարթնոցում իր համերգի տապալումից ու պետությանը՝ ի դեմս մշնախի, դրա համար վարկաբեկելուց հետո աշխատանք ստացավ Հանրային ռադիոյում... Լուսավոր ու մեծահոգի Ռիտա Սարգսյանը, իմ լսելով՝ իր վերջին օրերին՝ծանր հիվանդ, շատ է մրմնջացել՝ Ղարաբաղս, Շուշիս...այսպիսի մարդկանց լույսը նրանց հեռանալուց հետո է երևում: