f

Անկախ

Ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը


Հայ դիվանագիտությունը կորցրել է հավակնոտությունը, ինչը բնորոշ էր հետհեղափոխական շրջանին, և  շատ ավելի է կախված լինելու արտաքին գործոններից: Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը նախկինի պես մնում է հայ ազգայնական հետաքրքրությունների ծիրում, սակայն հիմա դա ավելի հեշտ կլինի ասել, քան անել:

Ընդամենը մեկ-երկու տարում Հայաստանը մի քանի խոր ճգնաժամ ունեցավ: 2018 թվականի թավշյա հեղափոխությունը շուռ տվեց երկրի քաղաքական կյանքը, 2020-ին՝ պարտություն ղարաբաղյան պատերազմում, իսկ դրանից հետո շարունակվող ճգնաժամը ձգվում է արդեն մի քանի ամիս և առաջվա պես հեռու է ավարտից:

Նման բուռն իրադարձությունները չէին կարող չանդրադառնալ երկրի արտաքին քաղաքականության վրա: Իշխանության փոփոխությունը հույսեր էր ներշնչում, որ ժողովրդավարացումն ինքնին միջազգային աջակցություն է երաշխավորում Հայաստանին և կպաշտպանի արտաքին սպառնալիքներից («ժողովրդավարություն» բառը գործածվում է այստեղ պայմանականորեն, առանց 2018-ից հետո Հայաստանում հաստատված կարգի բնութը նկարագրելու): Հետագա պատերազմը թանկ գնով ապացուցեց, թե ինչքան միամիտ և անհիմն էին այդ ակնկալիքները: Այժմ Հայաստանը պետք է նոր արտաքին քաղաքականության ուղղություն մշակի, ընդ որում, դա պետք է անի Ղարաբաղում կրած պարտության ծանր հետևանքների և երկրի ներսում սուր հակամարտության պայմաններում:

Ժողովրդավարական իմունիտետ

2018 թվականի ընդվզումների հիմնական թեմաները ժողովրդավարացումն ու սոցիալական արդարությունն էին՝ մի փոքր տեղ թողնելով արտաքին քաղաքականության համար: Հիմնական շեշտը դրվում էր այն հավաստիացումների վրա, որ տեղի ունեցողը զուրկ է «աշխարհաքաղաքական համատեքստից» և որևէ ընդհանուր բան չունի հետխորհրդային մայդանների հետ: Այսուհանդերձ այն ժամանակ դեռ ընդվզման առաջնորդները հայտարարում էին արտաքին աշխարհի հետ «առավել ինքնիշխան դիրքերից»  հարաբերություններ հաստատելու մտադրությունների մասին:

Հախուռն և արտաքին քաղաքականության փորձ չունեցող նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր այդ ոլորտ մտցնել նույն պոպուլիստական պատումները, որոնք օգնել էին նրան հաջողության հասնելու ներքին քաղաքականությունում: Միջազգային հարթակներում նոր իշխանությունները խոսում էին բարեփոխումների, սոցիալական արդարության և «ժողովրդավարական պոռթկման» մասին՝ համարելով, որ իրենց ժողովրդավարության ձգտումը երկրին իմունիտետ կտա արտաքին սպառնալիքների դեմ, ներդրումներ կբերի  և կապահովի արտասահմանյան գործընկերների օգնությունը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում:

2018 թ. արտահերթ ընտրություններից հետո թե՛ կառավարության ծրագիրը, թե՛ նոր մեծամասնության հռետորաբանությունը խորհրդարանում շեշտը դնում էին  և՛ տարածաշրջանում, և՛ դրա սահմաններից դուրս Հայաստանը «ժողովրդավարության փարոս» դարձնելու  խոստման վրա: Նման փոխակերպումը պետք է նպաստեր երկիրը «երրորդից առաջին աշխարհ» փոխադրելուն: Արտասահմանյան առաջնորդների հետ (Պուտին, Մակրոն, Մերկել, Տրյուդո, Տուսկ, Յունկեր և այլք) ֆոտոսեսիաները մատուցվում էին որպես այդ ոստյունի ապացույց:

Զանգվածային աջակցությունը Փաշինյանին (75 տոկոս և ավելի) ցույց էր տալիս, որ հայ հասարակության մեծագույն հատվածը հավատում էր, որ այդպիսով Հայաստանը վերջապես կկարողանա ավելի արժանի միություններ և հարաբերություններ հաստատել արտաքին գործընկերների հետ: Այն հավատը, որ «ամբողջ աշխարհն այժմ մեզ հետ է», պարբերաբար ամրապնդվում էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի հայտարարություններով աջակցության մասին, ինչպես նաև Մոսկվայի չեզոք դիրքորոշմամբ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ և դրանից հետո:

Խորտակված հույսեր

Առաջին տարում իշխանության ղեկին Փաշինյանը փորձում էր առավելագույնս գործածել Հայաստանում ժողովրդավարական պոռթկման թեման: Սակայն 2018 թ. հուլիսին նրա առաջին ուղևորությունը Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, շոշափելի հաջողություններ չբերեց: Չնայած Հայաստանի զարգացման նոր ժողովրդավարական ուղու մասին ելույթներին՝ եվրոպական առաջնորդները հասկացրին, որ  նոր կառավարության՝  զգալի ֆինանսական աջակցության սպասումները սին են: 

Հիասթափված Փաշինյանն այն ժամանակ հայտարարեց, որ «Հայաստանն այսուհետև օգնություն չի խնդրելու», իսկ Եվրոպան ինքը պետք է կողմնորոշվի, թե ինչ անի և իր հռետորական աջակցությունն ինչպես նյութականի վերածի: Հայաստանին հնարավոր օգնության մասին հայկական և եվրոպական պատկերացումների տարբերությունը իրոք բավական ակնառու էր:

Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հետագայում կգրի, որ Արևմուտքը պատրաստ էր նոր իշխանություններին «արտոնյալ ժամանակաշրջան» տալ և առանձնապես չքննադատել առաջին սխալների համար՝ հուսալով, որ Երևանի արտաքին քաղաքականության մեջ արևմտամետ շրջադարձ կկատարվի:

Միացյալ Նահանգները նույնպես, չնայած կառավարության և հայկական լոբբիստական խմբերի ջանքերին, մեծ հետաքրքրություն չցուցաբերեց «ժողովրդավարական Հայաստանի» նկատմամբ: Դոնալդ Թրամփի մեկուսացման ուղղությունը քիչ հույսեր էր տալիս այդ առումով: Կոնգրեսում, որը կլանված էր Սպիտակ տան հետ հակամարտությամբ, նույնպես նոր իշխանությունների բախտը չէր բերում: Թրամփի վարչակազմի հետ միակ նկատելի շփումը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն էր պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ 2018 թ. հունիսին, ինչպես նաև Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան նույն թվականի հոկտեմբերին տարածաշրջանում շրջայցի շրջանակներում, որի արդյունքների համար Հայաստանի  ընդդիմադիր առաջնորդները խիստ քննադատեցին իշխանություններին:                               

Լեռնային Ղարաբաղ

Փաշինյանի՝ արտաքին քաղաքականությունը ներքինի կարիքներին ծառայեցնելու պոպուլիստական հակումը հնարավորություն չէր տալիս Հայաստանի նոր իշխանություններին լրջորեն զբաղվելու երկրի գլխավոր արտաքին քաղաքական խնդրով՝ ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ: Պարզապես աշխատում էին չդիպչել այդ դժվարին թեմային: Օրինակ՝ 2018 թ. հուլիսին, երբ շատերը Երևանում արդեն խոսում էին գալիք պատերազմի մասին, Փաշինյանը հայտարարեց, որ «Ռուսաստանն ի վիճակի է կանխելու պատերազմը», փաստացի Մոսկվայի վրա դնելով ստատուս քվոն պահպանելու պատասխանատվությունը:

Նոր իշխանությունների թեթևամիտ վերաբերմունքը ղարաբաղյան թեմային պահպանվում էր՝ չնայած վերահաս խնդիրների ակնհայտ նշաններին: 2019 թ. դեկտեմբերին Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ նախարարների գագաթնաժողովում, որևէ մասնակից պետություն, ներառյալ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան), նույնիսկ բանակցային գործընթացի նորոգման փորձ չարեց: 2020 թ. փետրվարին Մյունխենի անվտանգության գծով խորհրդաժողովում Ալիևի և Փաշինյանի հարակից հանդիպումը հրապարակայնորեն ցույց տվեց, թե ինչ խոր ճգնաժամի մեջ են կարգավորման բանակցությունները:

Այսուհանդերձ Փաշինյանի կառավարությունը շարունակում էր ապավինել իր «ժողովրդավարական իմունիտետին», շարունակում էր հավատալ, որ աշխարհը թույլ չի տա պատերազմ ժողովրդավարության դեմ: «Այդ [ղարաբաղյան] կոնֆլիկտի հարցը ռազմական ճանապարհով լուծելու որևէ փորձ կհամարվի ագրեսիա ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ»,- կրկնում էր հայ վարչապետը ընտրվելու օրից մինչև 2020 թ. օգոստոսը: Այդ տրամաբանության շրջանակներում նա նաև փորձում էր անմիջականորեն դիմել Ադրբեջանի ժողովրդին, բայց ապարդյուն:

Մինչև Ղարաբաղում աշնանային պատերազմի սկիզբը Հայաստանը 2020 թվականին երկու անգամ հնարավորություն ուներ համոզվելու, որ նման մոտեցումը տանում է տապալման: Երկրի՝ Covid-19-ի դեմ պայքարում նշանակալի միջազգային օգնություն չստանալու սպասումներն այդպես էլ չարդարացան: Երևանը որևէ բարեկամական միջազգային արձագանքի չարժանացավ նաև Ադրբեջանի հետ սահմանին հուլիսյան բախումների դեպքում: Հակառակը՝ միջազգային համանախագահները հայտարարեցին, որ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը, ինչը պնդում էր Փաշինյանը 2018 թ. մայիսից, տեղին չեն:

Հավասարակշռման դժվարությունները

44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո հայ դիվանագիտությունը, ներառյալ սփյուռքի կառույցներն ու կազմակերպությունները, գրեթե կաթվածահար եղավ: Լեռնային Ղարաբաղի 75 տոկոսի կորուստը, մնացած 2500 քկմ տարածքի անորոշ կարգավիճակը, մեծ թվով գերիները Ադրբեջանում (որոնց Բաքուն հրաժարվում է հանձնել՝ խախտելով նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները), տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրները, պատերազմի այդ բոլոր խնդիրները Հայաստանն ընկղմել են խոր քաղաքական ճգնաժամի մեջ:

Հայ դիվանագիտությունը կորցրել է հավակնոտությունը, ինչը բնորոշ էր հետհեղափոխական շրջանին, և  շատ ավելի է կախված լինելու արտաքին գործոններից: Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը նախկինի պես մնում է հայ ազգայնական հետաքրքրությունների ծիրում, սակայն հիմա դա ավելի հեշտ կլինի ասել, քան անել:

Ջո Բայդենի նոր վարչախումբն արդեն հռչակել է հետխորհրդային տարածությունում ժողովրդավարությանն ավելի ակտիվ աջակցելու պատրաստակամությունը: Հայաստանում աշխուժացել են ոչ կառավարական կազմակերպությունները, իսկ ԱՄՆ դեսպանը Երևանում՝ Լին Թրեյսին, Բայդենի երդմնակալության օրը հրապարակեց հոդված «Ժողովրդավարությունն անգին է» խորագրով: Դեռևս պարզ չէ, թե ինչ մասշտաբ կունենա ամերիկյան աջակցությունը, բայց Փաշինյանը դրա հետ հույսեր է կապում. նա պատրաստվում է նոր դեսպան ուղարկել Միացյալ Նահանգներ՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Վերջինս դիվանագիտական փորձ չունի, փոխարենը հայտնի է որպես վարչապետի ամենահավատարիմ զինակիցներից մեկը:

Ոչ պակաս կարևոր հարց՝ որքանով է Ռուսաստանը պատրաստ պաշտպանելու Փաշինյանի կառավարությանը: Առայժմ իրավիճակն այնպիսի պատկեր ունի, որ գործող իշխանությունը մնում է որպես ամենահարմար գործընկերը Մոսկվայի համար, որպեսզի կենսագործի հրադադարի մասին համաձայնության բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նոյեմբերին Կրեմլի միջնորդությամբ: Բայց դա հավերժ չէ:

Բացի այդ, Հայաստանի իշխանական միջանցքներում ավելի ու ավելի հաճախ են հնչում մտքեր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նոր փորձի հնարավորության մասին: Պատերազմից հետո նշանակված արտգործնախարար Արա Այվազյանն օրերս հայտարարեց, որ Թուրքիան այլևս Հայաստանի հետ սահմանը փակ պահելու պատճառներ չունի:

Սակայն Փաշինյանի՝ հասարակությունում տիրող ապատիայից օգտվելու փորձը չընդունված արտաքին քաղաքական նախաձեռնությունն առաջ տանելու համար հղի է մեծ ռիսկերով: Մանավանդ որ այս դեպքում Փաշինյանին չի հաջողվի այդ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորել իր  նախորդների ստանձնած պարտավորություններով: 2018 թ. մարտին հայկական կողմը հետ կանչեց իր ստորագրությունները Ցյուրիխի արձանագրությունների տակ, որոնք կարգավորման նախորդ փորձի համար հիմք էին ծառայում, հետևաբար բանակցությունները հարկ կլինի սկսել զրոյից:

Անհայտների շարքը կարելի է դասել նաև Իրանի դիրքորոշումը, որն առայժմ չի կողմնորոշվել, թե ինչպես վերաբերվել իր հյուսիսային սահմաններում հայտնված թուրքական վարձկաններին՝ բերված Սիրիայից և Լիբիայից:

Վերջապես, 2017 թ. նոյեմբերին ստորագրված Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ին: Սակայն Հայաստանի շրջադարձը Եվրամիության կողմն այժմ քիչ հավանական է թվում: Բացի այդ, նման շրջադարձը հազիվ թե մեծ աջակցություն գտնի հայ հասարակության այն հատվածում, որն այժմ պաշտպանում է Փաշինյանին: Ասենք, Եվրոպական միությունն էլ համավարակի թեժացման պայմաններում պատրաստ չէ լրջորեն զբաղվելու Հայաստանի հետ մերձեցմամբ:

Ավտորիտար առաջնորդներն իրենց քաղաքականությունը հաճախ են պայմանավորում այն հանգամանքով, թե որ կուրսը կօգնի իրենց մնալու իշխանության ղեկին: Աջակցությունը կորցրած պոպուլիստները նույնպես հակված են դրան: Ուստի այժմ Փաշինյանն իր արտաքին քաղաքական որոշումները կայացնելիս մտածում է ամենից առաջ այն մասին, թե որքանով դրանք կանդրադառնան իր հեղինակության վրա երկրի ներսում: Սոցիալ-տնտեսական կայունության տեսանկյունից նա պետք է զորակցություն փնտրի Մոսկվայում: Թեպետ դա հեշտ չի լինի: Ռուսաստանյան հայկական սփյուռքի մեծ թվով նշանավոր գործիչներ՝ հնարավոր ներդրողներ, պահանջում են նրա հրաժարականը:

Մյուս փոքրաթիվ, բայց ակտիվ խումբը հայ հասարակությունում, որի վրա կարող էր հենվել Փաշինյանը, նրանք են, ովքեր կողաշրջում են պահանջում դեպի Արևմուտք և ԱՄՆ-ից ու Եվրոպայից օգնության հույս ունեն: Իհարկե, այնտեղից հիմա մասշտաբային օգնությունը հազիվ թե հնարավոր է, կնշանակի իշխանությունների համար դժվար կլինի հավասարակշռություն ապահովել այդ խմբի պահանջների և այն ընտրողների նախասիրությունների միջև, ովքեր սոցիալ-տնտեսական հարցերը վեր են դասում աշխարհաքաղաքականներից: Նույնը կարելի է ասել Մոսկվայի հետ համագործակցության և արևմտյան մայրաքաղաքների հետ համագործակցության միջև հավասարակշռության որոնման մասին: Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության ներկայիս փուլը թուլացած Հայաստանին շատ ավելի քիչ հնարավորություններ է թողնում հավասարակշռման համար, քան նա ուներ մինչև 2018 թ. հեղափոխությունը:

Հովհաննես Նիկողոսյան

Վահրամ Տեր-Մաթևոսյան

Աղբյուրը՝ Մոսկովյան «Կարնեգի» կենտրոն

 

արտաքին քաղաքականություն

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Ավելին
Ավելին