f

Անկախ

ԱՐԴՅՈՔ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԱՐԴԱՐ Է...


Այսօր ուզում եմ խոսել մի գաղափարի մասին, որի անունն է «դեմոկրատիա» և մեզ հասել է հին Ատտիկայից։ Եվ այսպես, Հին Հունաստանում, ԼԱՈՍԸ, որի տակ ողջ ժողովրդին էին հասկանում, բաղկացած էր երեք մասից՝ ԴԵՄՈՍ, ՊԼԵԲՈՍ և ՕԽԼՈՍ։

ԴԵՄՈՍԸ Հին Աթենքի թաղամասերից մեկի անվանումն էր, որտեղ ապրում էին սոցիալապես ապահով մարդիկ, հիմնականում՝ բժիշկներ, ուսուցիչներ, խոշոր ստրկատերեր, մի խոսքով՝ որոշակի սեփականություն ու սոցիալական ցենզ ունեցող մարդիկ։ Այդ մարդիկ կորցնելու որոշակի բան ունեին, ինչի շնորհիվ նրանք կյանքին ավելի լուրջ էին վերաբերվում և իրենց որոշումներում շրջահայաց էին։ Միայն այս մարդիկ իրավունք ունեին ընտրվելու։

ՊԼԵԲՈՍԸ ազատ մարդիկ էին, մանր սեփականատերեր, սեփական տանուտերեր կամ հողատերեր։ Հանրության այս շերտը կարող էր ընտրել և իրավունք չուներ ընտրվելու։

ՕԽԼՈՍԸ ստրուկներն ու աղքատներն էին, որոնք կորցնելու ոչինչ չունեին, բացի իրենց «շղթաներից», և չունեին ընտրելու իրավունք։

Ճշմարտացիության համար պետք է նշել, որ ԼԱՈՍԻ՝ ողջ ժողովուրդի մեջ գերակշռող մաս էր կազմում, կազմում է և կազմելու է ՕԽԼՈՍԸ, որը պետության և ապագայի մասին բոլորովին այլ պատկերացումներ ու պահանջներ ունի։ Օխլոսի միակ նպատակն ու ցանկությունը ունեցվածքի վերաբաշխումն է՝ ունեցողից խլելու և իրեն տալու սկզբունքով, քանի որ դարեր շարունակ իր անհաջողությունների մեղավորը եղել են ուրիշները, և իր ալարկոտությունը, մեծամտությունը հիմնավորվել է «ճակատագրով»։ Իսկ կյանքային կոոնցեպտ է եղել «հավասարությունը», որը ոչ մի կապ չի ունեցել «ԱՐԴԱՐՈւԹՅԱՆ» հետ։

Նորից վերադառնալով Անտիկ դարաշրջան կարող ենք ասել, որ «դեմոկրատիա» գաղափարի ստեղծումից ավելի ուշ՝ նրա որոշակի տրանսֆորմացիայից հետո, ըստ Պլատոնի, դեմոկրատիան «նախանձ աղքատների իշխանությունն է»։ Նրա իր ութերորդ քառապատման «Պետություն» աշխատությունում պնդում է, որ «...դեմոկրատիայի ավելցուկը հանգեցնում է բռնապետության»։ Այս «թիկնեղ» փիլիսոփան իր 2400 առաջ կատարած դատողություններում կարծես թե չի սխալվել։ Արիստոտելը Պլատոնի նման է արտահայտվել դեմոկրատիայի մասին՝ անվանելով այն չունևոր քաղաքացիների մեծամասնության իշխանություն, որը տեղի է ունենում բացառապես ի շահ այդ մեծամասնության։ Նա համարում էր, որ այսպիսի իշխանությունը հանդիսանում է իրական ժողովրդավարության իդեալական ձևի աղավաղում:

Եվ այսպես, «դեմոկրատիա» գաղափարը ներմուծելելիս հսկայական իրավունքներ և իշխանություն էր ստանում հանրության բոլորովին մի այլ շերտ՝ ՕԽԼՈՍԸ, ինչի մասին խոսեցինք և ինչի արդյունքները տեսանք վերջին երեք տարում մեր հայրենիքում։

Փորձեմ ավելի հասկանալի ձևով բացատրել, թե ինչ է նշանակում դեմոկրատիա իմ լավ ընկեր, մեծատառով ԲԺԻՇԿ՝ #Oganes_Dilanyan-ի բերած օրինակով։ Մեր վզին «արևմուտքի» կողմից փաթաթված «դեմոկրատիայի» իմաստն այն է, որ հիվանդանոցի ողջ աշխատակազմը՝ հաշվապահները, պահակախումբը, բուժտեխնիկայի գծով ինժեներները, այգեպանները, լվացքատան աշխատակիցները, սանիտարները քվեարկեն՝ անդամահատի՞ ձեր երիկամը բժիշկը, թե՞ ոչ... Մի պարզ պատճառով, որովհետև յուրաքանչյուր հիվանդանոցում այս աշխատակիցները թվային առումով գերազանցում են բժիշկներին։

ԿՈւԶԵ՞Ք, ՈՐ ՁԵՐ ՄԱՍՈՎ ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՈւՄ ԿԱՅԱՑՎԻ...

Հիմա մեր երկրում հենց դա է տեղի ունենում. գիտությունների դոկտորի, թեկնածուի, լավագույն վիրաբույժի, հաջողակ ղեկավարի ձայնը չգիտես ինչու հավասարեցված է մի մարդու ձայնի հետ, որը դժվարությամբ ավարտել է 8-րդ դասարանը և ունի թերի միջնակարգ կրթություն, ասեմ ավելին՝ նշված մարդուն համոզում են, որ իրեն և իր հայրենիքը պետք է ներկայացնի մարդ, որը չունի բարձրագույն կրթություն և որի ԵՊՀ ավարտական վկայականը, ի ցավ ինձ և ԵՊՀ բոլոր շրջանավարտների, հրապարակավ նվիրվել է... Կարծում եմ առիթ կա խորհելու։

ԱՅՈ, ԱՅՆ, ԻՆՉՆ ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆՈւՄ ԵՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ԱՊԱՀՈՎՈւՄ Է ՀԱՎԱՍԱՐՈւԹՅՈւՆԸ։ ՍԱԿԱՅՆ ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ԱՐԴԱՐ Է... Եվ վերջապես արդյոք սորոսական և այլ «արևմտյան» ՀԿ-ներ, տարիներ շարունակ «օխլոկրատիան» չեն մատուցել մեզ «դեմոկրատիա» հնչեղ անվան տակ...

դեմոկրատիա Միհրդատ Մադաթյան ֆեյսբուքյան գրառում

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին